25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դա միայն Ալիևը կարող է հստակ ասել»

«Պատերազմ կլինի, թե ոչ, դա ամենևին կապված չէ այն հանգամանքի հետ՝ մեր Պ նախարարը քաղաքացիական անձ է, թե՞ զինվորական: Մենք կարող ենք ամուր բանակ ունենալ այն պարագայում, երբ մեր Պ նախարարը կարող է լինել քաղաքացիական անձ: Կարող  է լինել նաև  հակառակ պատկերը: Ուստի, պետք է հասկանալ՝ Պ նախարարի քաղաքացիական անձ լինելն ամենևին կապ չունի բանակի […]

Վարչապետի հերթական հանձնարարականները` քաղաքացիների օգտին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անցավ  իր խոսքով՝ արդեն ավանդույթ դարձող հանձնարարականներին: Առաջին հանձնարարականը տրվեց Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին : Վարչապետը նախ կարևորեց գյուղական համայնքներում տրանսպորտային միջոցների համակարգված սպասարկման հարցը, ապա անցավ լիցենզավորման խնդրին. «Կան համայնքներ, որտեղ տրանսպորտային սպասարկում առհասարակ չի իրականացվում, նշել դրա պատճառները , […]

Չկորցնել զգոնությունը. Առավոտ

Չգիտեմ, թե ինչ քաղաքական նպատակներ է հետապնդում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը եւ ում շահերն է այդ գործիչը ներկայացնում չնայած կարող եմ ենթադրել, թե ում), բայց նրա վերջին հարցազրույցում տեղ գտած միտքն, իմ կարծիքով, 100 տոկոսով արտացոլում է իրականությունը ` Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ եւ երկարատեւ պատերազմի։ Այդ կանխատեսման օգտին է խոսում թեկուզ այն […]

«Նորմանդական քառյակի» բանակցությունները 5 ժամ են տեւել

Բեռլինում ավարտվել են «Նորմանդական քառյակի» բանակցությունները։ Դրանք տեւել են 5 ժամ։ Ինչպես հայտնում է “Интерфакс”-ը, հանդիպումը փակ է եղել, սակայն հանդիպման ավարտին երկրների ղեկավարները որոշ մանրամասներ են ներկայացրել։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Ուկրաինան ներառող «նորմանդական քառյակը», որն զբաղվում Է Ուկրաինայի արեւելքի իրադրության կարգավորմամբ, պայմանավորվել Է բանակցություններից անցնել խաղաղ համաձայնագրերի իրագործման «ճանապարհի քարտեզը» կազմելուն։ «Քառյակի»՝ Բեռլինում կայացած […]

Խելոք են. Ժողովուրդ

Խորհրդարանն այսօր կսկսի քննարկել Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը։ Սակայն ի սկզբանե կարող ենք արձանագրել, որ ծրագրի՝ հատկապես տնտեսության զարգացմանը վերաբերող դրույթները հենց այսօրվանից էլ կարող են հռչակվել իբրեւ իրականացված։ Բանն այն է, որ ծրագրում չկա ոչ մի չափելի տվյալ, թե նոր կառավարությունը տնտեսության համար ինչպիսի ցուցանիշներ է խոստանում։ Այսինքն՝ ոչ ոք չի կարողանա Կ.  Կարապետյանից […]

Կենտրոնական բանկում խառնաշփոթ է. Հրապարակ

Թերթին հասած տեղեկություևներով՝ Կենտրոնակւսն բանկում խառը իրավիճակ է։ Հայտարարվել է, որ բանկի 6 վարչություններ մինչեւ դեկտեմբեր պետք է լուծարվեն, ու, բնականաբար, կրճատումներ կլինեն։ Թե ովքեր են կրճատվելու, դեռ աշխատակիցների համար պարզ չէ։ Այս առթիվ մեր հարցին ի պատասխան՝ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն Աժ-ում լայն ժպտաց՝ ասելով, որ ինքը նման տեղեկություն չունի, չի լսել այդ մասին։ Թերթի տեղեկություններով […]

ՊԵԿ նախագահը մաքրում է. Հրապարակ

ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանն սկսել է կադրային փոփոխությունները։ Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել Է Ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը։ Նրան Նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ Էր բերել նախագահի վերահսկողական ծառայությունից։ Արտակ Անդրեասյանն «Արդշինինվեստբանկի» նախկին կառավարիչ Արամ Անդրեասյանի որդին Է։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ալիեւի նվերը. Ժամանակ

Ադրբեջանի նախագահը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում նշել է, որ ԼՂՀ հակամարտության կարգավորումով հնարավոր է Ղարաբաղին տրվի ինքնավար պետության կարգավիճակ, բայց նաեւ նշել է, որ պետք է ազատագրված հարակից շրջանները հանձնվեն Ադրբեջանին։ Ռուսական մամուլին տրված հարցազրույցի եւ բանակցությունների փակուղում գտնվելու վերաբերյալ թերթը զրուցեց քաղա քագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ։ «Շատ լավ է, որ ստեղծվել է փակուղային իրավիճակ […]

«Հրել» առաջ

Նոր կառավարությունն արդեն իսկ ներկայացրել է ծրագրի նախագիծը, այն առաջիկայում կներկայացվի ԱԺ-ին: Ըստ էության՝ այս ծրագիրը նախանշում է կառավարության առաջիկա 5-6 ամիսների անելիքները: Մինչ կառավարության ծրագրի ներկայացումը վարչապետը հանդիպումների շարք սկսեց ինչպես ոլորտի մասնագետների, գործարար աշխարհի, մասնագիտական կառույցների ու առհասարակ բոլոր նրանց հետ, ովքեր կարող էին օգտակար լինել առավել ուժեղ ծրագրի կառուցման հարցում: Մեծ առումով, […]

Լավրովի հայտարարությունը ենթատեքստ ուներ /վիդեո/

«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիայի հնարավոր դերի մասին հայտարարությունը միակողմանի է ընկալվել և վերլուծվել»,-գտնում է   ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում Թուքիայի մասնակցությունն, իհարկե, անթույլատրելի է՝ Արման Նավասարդյանը հիշեցրեց, որ Թուրքիան չի կարող ներգրավվել նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ Հայաստանը երբեք չի համաձայնվի: «Առավել եւս, որ Թուրքիան չի էլ թաքցնում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի