14 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Յուրի Խաչատուրովը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանգրով Յուրի Խաչատուրովն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար:

«Ես սիրում ու սիրելու եմ բոլոր նրանց, ովքեր մեզ ձայն չտվեցին»

Ես սիրում ու սիրելու եմ բոլոր նրանց, ովքեր մեզ ձայն չտվեցին: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Վանաձորի քաղաքային ընտրություններում քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը: «Մեր հաջողությունը նվիրում եմ յուրաքանչյուր վանաձորցու,առաջին հերթին այն համաքաղաքացիներիս, նրանք մեզ վստահեցին։ Ես սիրում ու սիրելու եմ բոլոր նրանց, ովքեր մեզ ձայն չտվեցին։ Հավատացած եղեք՝ ես տարբերակում չեմ դնելու […]

Ազգային ժողովը չի քննարկի որդեկորույս մայրերի բարձրացրած խնդիրը

«5-րդ գումարման Աժ-ի աշխատանքները մոտենում են ավարտին, և այն չկարողացավ հանրությանը լիարժեքորեն ծառայել, այլև խուսափեց իր ուղղակի պարտականություններից»,-այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ  քննարկման առարկա պիտի դառնային իր 2 հայտարարությունները որպես նախագիծ քննարկելը: Դրանցից մեկը  վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, 2-րդը ժողովրդի ամստամբության իրավունքին: «Իմացեք, որ […]

«Գյումրիում և Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք»

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել. «Գյումրիում և Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք: Այդ պարտության ծագումնաբանությունը հասկանալն ու վերլուծելը լրջագույն մարտահրավեր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Սրանից է կախված հետագա անելիքների ճանապարհային քարտեզը»:

Սեյրան Օհանյանին առաջա՞րկ է արվել

Առաջիկայում կկազմավորվի կառավարության ամբողջական «ֆեյս կոնտրոլը».  ՀՀ նախագահը կնշանակի ԱԳ եւ Պաշտպանության նախարարներին: Այս առումով հանգիստ են ԱԳ նախարարությունում. նախարար Էդվարդ Նալբանդյանը կշարունակի պաշտոնավարել: Իրավիճակը ճամպրուկային է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թիմակիցների շրջանում. նախարարը իրերն է հավաքում: Սեյրան Օհանյանի հետ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նրա խորհրդականներն ու օգնականները: Օհանյանին կփոխարինի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Վերջինիս կփոխարինի […]

«Կա՞ մի ուժ, որին չեն մեղադրել իշխանության հետ խաղեր տալու մեջ»

««Հանրապետականը» պատրաստ է տեսնել իր թերությունները»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խսոլեվ երեկ կայացած ՏԻՄ ընտրություններից: Նա հավելեց, որ ՀՀԿ-ն փոփոխությունները սկսում է  իրենից, հենց դրա ապացույցն էլ Սևանի ընտրություններում ոչ թե ՀՀԿ թեկնածուին, այլ անկուսակցականինն աջակցելն է, ով էլ հաղթել է. «Իսկ ընդդիմությունը, գոնե նախկինում դասական ընդդիմությունը չտեսավ, որ […]

Աշխատել է պետք

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին չէ, որ ընտրական գործընթացներում նախորդ ընտրությունների համեմատ փոփոխություններ ու առաջընթաց չկա. «Մենք կարող ենք փաստել, որ ահազանգերն ու խախտումները շատ ավելի փոքր ծավալ ունեին, քան նախորդ ընտրությունների ժամանակ: Չի եղել մի ահազանգ, որի հետևից իրավապահ մարմինները չգնան ու չարձագանքեն: Եղել են դեպքեր, երբ այդ ահազանգերը եղել են […]

Եթե չես տեսնում, կույր ես. նախկին քաղաքապետը հունից դուրս եկավ /վիդեո/

Սևանի արդեն նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը երեկ՝ հոկտեմբերի 2-ին ընտրատեղամաս մտնելուց առաջ հայտարարեց, որ փողոցում ընտրակաշառք են բաժանում: Նա նշեց, որ 5 րոպեն մեկ իրեն զանգահարում են քաղաքացիները և ասում, որ փողոցներում բացահայտ 10 հազարական դրամ ընտրակաշառք է բաժանվում: Լրագրողի դիտարկմանը, թե որտեղ են փաստերը Ղուկասյանը արձագանքեց. «Ծովագյուղցիները եկել բաժանում են, եթե չես տեսնում, ուրեմն […]

Վազգեն Խաչիկյանի եղբայրը հաղթել է Ախթալայի ընտրություններում

Ախթալայի ՏԻՄ ընտրություններում, ըստ նախնական տվյալների՝ հաղթել է Հայկազ Խաչիկյանը, ով ստացել է 635 ձայն: Հիշեցնենք՝ վերջինս Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է: Նրա մրցակից Սուրեն Թամազյանը շատ քիչ քվեներով է հետ մնում Խաչիկյանից. նա հավաքել է 600 ձայն: Ի դեպ, երկու թեկնածուներն էլ Հանրապետական կուսակցությունից են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի