17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըմբիշ Գևորգ Խումարյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մեկնարկային օրը մրցագորգ էին դուրս եկել 50 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգ ունեցող հունահռոմեական ոճի ըմբիշները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ  պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականի անդամ Գևորգ Խումարյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում 10:8 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալեքսնադր Խրուշինին: Հայ […]

Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի հետ այցելել է առաջնագիծ /ֆոտո/

Հանրապետության հարավային թևում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի […]

Բերման են ենթարվել 3 հոգի, այդ թվում Սյուզան Սիմոնյանը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմացից քիչ առաջ 3 անձ է բերման ենթարկվել: Հիշեցնենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին սատարելու համար նրա համախոհները հավաքվել են դատարանի առջեւ, որտեղ այժմ քննվում է Սեֆիլյանին կալանավորելու հարցը: Թե ինչու են բերման ենթարկվել երեք անձ, դեռեւս հայտնի չէ: Նշենք, […]

Նշանակալի է Էռնեկյանի ավանդը. Սերժ Սարգսյանն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին: Նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հանդիպման պատեհ առիթով եւս մեկ անգամ շնորհավորել նրան Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մշտապես հպարտությամբ եւ […]

Սկզբում 5 շրջան կազատվի, հետո՝ եւս երկուսը․ Նովրուզ Մամեդով

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են փուլ առ փուլ լուծել ԼՂ հիմնահարցը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է  eadaily.com-ը։ «Հանդիպման ժամանակ նախապատվություն է տրվել հակամարտությունը փուլային եղանակով լուծելու։ […]

Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ չունի. ՀՀԿ պատգամավոր/վիդեո/

ԱԺ ՀՀԿ  խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վստահեցնում է, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալումը քաղաքական ենթատեքստ չունի: Այսօր՝ հունիսի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Գագիկ Մելիքյանը նկատեց, որ  նման խոսակցությունները թերևս ընդամենը մամուլի կողմից շպրտվող հայտարարություններ են: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ձերբակալությունը կատարվել է իրավապահների կողմից, քանի որ դա քրեական դաշտում է: Մանրամասները՝ տեսանյութում:  

Գալուստ Սահակյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 22-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Ռամկավար ազատական կուսակցության բազմամյա պատմությանը, կարեւորել նրանց անցած ուղին, ձեռքբերումները եւ դերը Սփյուռքի հայապահպանության գործում: ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար կարեւորագույն հարցերի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման […]

Նաղդալյանը ԵԽԽՎ-ում. Եկեք կանխե՛նք պատմության կրկնությունը

Հունիսի 22-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում քննարկման դրվեց ` « Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը, որի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ ելույթով` խստագույնս դատապարտելով Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը:   Շնորհակալություն հայտնելով համազեկուցողներ Գոդսքեսենին և Վուցկովիչին, զեկույցի վրա կատարած զգալի աշխատանքի և դրա համապարփակ բնույթի համար`Հերմինե Նաղդալյանը […]

Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն․ Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզին կրկին անգամ դեմ է արտահայտվել Թուրքիայի եվրաինտեգրմանը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Սարկոզին մասնավորապես ասել է. «Թուրքիան խոշոր քաղաքակրթություն է: Անհրաժեշտ է, որ մենք աշխատենք Թուրքիայի հետ, երկխոսության մեջ լինել: Սակայն ես միանշանակ համոզված եմ, որ Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն»: Ֆրանսիայի նախկին նախագահը Թուրքիայի՝ ԵՄ լրիվ անդամակցության փոխարեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի