Հանդիպում առաջիկայում նախատեսված չէ (վիդեո)
«Նախագահների հանդիպման վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել, առաջիկա ժամանակահատվածում, բնականաբար, նման հանդիպում չի նախատեսվում, ապագայում հնարավո՞ր է, թե՞ չէ, կարպրենք կտեսնենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջիկայում նախատեսվում է հանդիպում ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև:
«Մենք ունենք հստակ կարծիք, որը չի փոխվել. պետք է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Ադրբեջանը, դժբախտաբար, իրականացնում է ոչ թե այդ պայմանավորվածություններն, այլ արհամարհում է դրանք, դիվերսիոն գործողություն իրականացրեց, երեկ մենք ունեցանք զոհ: Միջազգային հանրությունն ու առաջին հերթին մեր համանախագահ գործընկերները պետք է համապատասխան գնահատականներով հանդես գան ու ստիպեն ադրբեջանցիներին հարգել իր իսկ ստանձնած պարտավորությունները»,-հավելեց նա:
Վերջինս հայտնեց, որ վաղն էլ պատվիրակությամբ մեկնում է Արցախ:
Մանրամասները՝ տեսանյութում: