05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀՀԿ-ական դառնալու հարցը չի քննարկվել (վիդեո)

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այսօր չի քննարկվել վարչապետ Կարեն Կարապետյանի կուսակցական դառնալու հարցը: Այսօր նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառանալով մամուլի հրապարակումներին, թե այսօր նիստում պիտի քննարկվեր Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու հարցը:

«Կարեն Կարապետյանը դիմի, չդիմի, նա ՀՀԿ թիմի առանցքային  ներկայացուցիչ է, այս թիմի ղեկավարն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է, և պարոն Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամն  է, և մենք  լիարժեքորեն իր հետ միասին կիսում ենք  կառավարության պատասխանատվությունը»,-մանրամասնեց ԱԺ փոխնախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ