28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանը սպասում է Սերժ Սարգսյանին. Իրատես

Չե՞ք հավատում, որ փոխվում է անգամ ՀՀԿ-ն, նոր ոգի է ստանում։ Նոր ոգին կրելու են երիտասարդ, գուցե անհայտ, գուցե հայտնի, անտարակույս ժելեած մազերով, փայլուն փողկապով, կիպ հագուստներով, արդուկված մարդիկ կին թե տղամարդ, կապ չունի։ Կարևորը իմիջն է։ Իմիջն ի՞նչ կապ ունի, կասեք դարձան ՀՀԿ-ական, հրաժեշտ են տալու անձնական կերպարին ու դառնան կուսակցական։ Ոչ, ոչ ու նորից ոչ։ Դուք մեծ քաղաքականությունից ոչինչ չհասկացաք։ Մեծ, շատ մեծ քաղաքականությունն ասում է, որ ամեն ինչ հոսում է ու փոխվում, դա վերաբերում է ձեզ փոխվեք վերջապես։

ՀՀԿ-ն երկփեղկվում է ու ալիքվում։ Արտաքուստ հանգիստ, ներքուստ տիրոջ որոնումները փոխելու են նրանց քաղաքական հասցեները, ում ՀՀԿ նախագահը ասելու է այսուհետ մանդատը տրվելու է նրանց, ովքեր ծնվել են անցյալ դարի ոչ թե 40-50-60, այլ 70-80-90-ական թվականներին. անկախության սերունդը թակում է դուռը, չենք կարող ասել՝ տանը մարդ չկա, անհարմար է, չէ՞։ ՈՒ ի՞նչ։ Շրջադարձին կա երեք ճանապարհ ուղիղ, աջ ու ահյակ։

Աջ գնացողները մնալու են տեղում, խաղաղ ապրելու են կուսակցական ու քաղաքական մայրամուտը, առիթից առիթ կհիշեն նրանց, մեկ– մեկ հեռուստաեթեր կհրավիրեն պատմելու փառավոր անցյալի մասին։ Ուղիղ գնացողները «ոչ» չեն ասի, բայց ոչ էլ կհամաձայնեն ու կպայքարեն, ոմանց բախտը կբերի, ոմանց ոչ։ Ձախ գնացողներին գրկաբաց կընդունի նախորդ նախագահը, մի քիչ կհանդիմանի տասնամյա «մոլորվածության» համար, կների մեծահոգաբար ու տեղ կտա իր քաղաքական ճամբարի վրաններում։ Չզարմանաք, եթե այդ ճամբարում տեսնեք ոչ միայն շարքայիններին, այլև ականավորներին։ Ասենք նախկին վարչապետի։ Կողմնորոշվելու կարճ ժամանակ է մնում Հովիկ Աբրահամյանին։ Այդքան Էլ տարիքով չէ, որ կուստոմսը ծալի, դնի պիջակի ծոցագրպանը ու այդ պիջակն այլևս չհագնի։

Որքանո՞վ է հավանական Ռոբերտ Քոչարյան-Հովիկ Աբրւսհամյան միավորումը։ Հավանական
է, եթե երկուսին էլ Սերժ Սարգսյանը շատ նեղացնի, ու նրանք երաշխիք ունենան, որ նրան
կհաղթեն։ Սերժ Սարգսյանը ոչ մեկին այդքան չի նեղացնի մինչե վերջ կձգի, որ նրանք ժամանակ չունենան իրավիճակ փոխելու։ Նրանց պարբերաբար հեքիաթներ կպատմեն ապագայի մասին, ու նրանք կձևացնեն, թե հավատում են, թեպեւո ի՞նչ հեքիաթ առանց պաշտոնի։

Կորոշարկվի՞ վիճակը ՀՀԿ-ի նոյեմբերի 26–ի դարակազմիկ համագումարում։ Ոչ։ Վաղ է կարգավիճակի հարցերի համար, հոգնածները դեռ պետք են ՀՀԿ-ին կուռ շարքերը ցույց տալու համար։ Շնորհավորում եմ, պարոնայք երդվյալ ատենակալներ, ձեր ժառանգների ժառանգները զարմանալու առիթներ կունենան, երբ, օգնության կանչելով տրամաբանությունը, ողջամտությունը ու նույնիսկ խորամտությունը, չհասկանան՝ ի՞նչ է ուզում հայ ժողովուրդը Գագիկ Ծառուկյանից։ Ոչ բոլորը, իհարկե, բայց նրանք, ովքեր ոչ թե մեկ տարի առաջ, այլ հիմա են բախում նրա դռները ու դուրս կանչում։

Ո՞ւր էին ծառուկյանասերները անցյալ տարի փետրվարին, ինչո՞ւ նրա դռները չէին կոտրում
սեր ու նվիրում չկա՞ր, ինչո՞ւ չէին ասում որտեղ է կրկեսը, ու ո՞վ է Ծառուկյանը։ Նրա կարիքն զգացողների ձգողականության դաշտը ի՞նչ օրենքներով է գործում։ Քաղաքակա՞ն,
ֆինանսակա՞ն, մարդկայի՞ն։ Մի որոնեք պատասխան։ Չկա։ Առավել ևս, երբ ինքը Գագիկ
Ծառուկյանը, պատասխան դեռ չունի։ Նա սպասում է, որ բանագնացների փոխարեն «Վերադարձիր, օ, վերադարձիր» ասի Սերժ Սարգսյանը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ