10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Սեյրան Օհանյանը բանակցում է. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են նախկին պաշտպանության նախարար, նորաստեղծ «Երրորդ հանրապետությունե կուսակցության ապագա ղեկավար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։ Հանդիպումը նվիրված է եղել Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը, կուսակցության գործունեության թույլատրելիի եւ անթույլատրելիի սահմանները որոշելուն։

Արմեն Գեւորգյանը ուրվագծել է այն սահմանը, որը իշխանության համար համարվելու է թույլատրելի։ Նկատենք, որ բանակցությունները վարում է Սեյրան Օհանյանը, քանի որ իշխանությունները Վիկտոր Դալլաքյանին այս պահին համարում են ոչ ադեկվատ, իսկ Սեյրան Օհանյանն այդ իմաստով իշխանության համար ցանկալի ֆիգուր է Նման կարգի հարցեր քննարկելու։

Ի դեպ, թերթի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանին կրկին զգուշացվել է չհատել թույլատրելիի սահմանը, այլապես թե իր եւ թե Դալլաքյանի վերաբերյալ ոչ թե տեղեկություններ ի հայտ կգան ասզպարեզ, այլ փաստական նկարահանումներ, այն մասին, թե ինչպես են վերջիններս մինչեւ վերջին պահը գովերգել իշխանությանն ու քծնվել Սերժ Սարգսյանին։ Կարելի է ասել, որ կուսակցության ստեղծման նախնական փուլում Վիկտոր Դալլաքյան-Աեյրան Օհանյան տանդեմը բաց առճակատման չի գնա իշխանության դեմ եւ կհարմարվի Բաղրամյան 26– ից իջեցվող շաբլոնին։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ