Ծառուկյանի վերադարձը կլինի նրանց վերջը. Ժամանակ
Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը առավելւսգույնս վրդովվեցրել է ՀՅԴ-ին։ Ծառուկյանի նախօրեին արած հայտարարությունից հետո ՀՅԴ գրասենյակում կուսակցական հավաք է եղել։ ՀՅԴ խմբակցության առաջին դեմքերը զայրացած հայտարարել են, որ նման բան չի կարող եւ չպետք է լինի, քանի որ Ծառուկյանի վերադարձը կնշանակի բոլոր պայմանավորվւսծությունների խախտում։
Կուսակցական հանդիպման ժամանակ անգամ որոշում է կայացվել երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստից առաջ գնալ Սերժ Սարգսյանի մոտ եւ ներկայացնել իրենց կատեգորիկ դեմ դիրքորոշումը Ծառուկյանի վերադարձի հետ կապված։
Բացի այդ, ՀՅԴ-ն կարծում է, որ նախագահը պարտավոր է իրենց կարծիքն էլ հաշվի առնել նման որոշումներ ընդունելիս։ Սակայն, մեզ հասած տեղեկություններով երեկ այդ հանդիպումը չի կայացել։ ՀՅԴ-ի այս խուճապահար վարքագիծը փաստում է, որ նրանք շատ լավ գիտակցում են, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը նշանակում է իրենց վերջը։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: