28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Վազգենի արձանների վրա տասնյակ հազար դոլարներ ծախսելու փոխարեն՝ զոհված զինվորների ընտանիքներին հաց ու ջուր տվեք. Առավոտ

Թերթի զրուցակիցը ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն է:

Փոփոխությունների վերաբերյալ, իհարկե, տարբեր գնւսհատականներ են հնչում։ Ես Վիգեն Սարգսյանին անձամբ չեմ ճանաչում, սակայն, օրինակ, ինձ համար անհասկանալի է նաեւ Վազգեն Սարգսյանի եղբոր ՝ Արամ Սարգսյանի աղմկահարույց քննադատություններն ու հայտարարությունները։

Կյանքը ցույց տվեց, որ ամեն փայլող բան չէ, որ ոսկի է։ Ընդհանուր քննադատությունն, իհարկե, հասկանալի է, ընդունելի, բայց մի անգամ չտեսա, որ հարգելի Արամ Սարգսյանը քննադատեր ամեն քաղաքում, պատեհ ու անպատեհ առիթներով Վագգեն Սարգսյանի արձանները դնողներին, չլսեցի, որ բարձրաձայներ, թե՝ արձան տեղադրելով եղբորս հիշատակը չեք հարգում, որ այսօր Հայաստանում Մաշտռցը այնքան արձան չունի, որքան Վազգեն Սարգսյանը, որ դա ճիշտ չէ, որ Մխիթւսր Սպարապետի գերեզմանաքարը մամռակալել ու ոտքի կոխան է դարձել, որ եթե ուզում եք Վազգենի հիշատակը պահել, ապա բանակը մի պղծեք, որ տասնյակ հազար դոլարներ արձանների վրա ծախսելու փոխարեն՝ հայոց բանակի զոհված զինվորների ընտանիքներին հաց ու ջուր տվեք, որ արժանապատիվ ապրեն, որ զոհված զինվորի ու սպայի ընտանիքը 50-70 հազար դրամ թոշակ է ստանում, իսկ դատախազների թոշակը սկսվում է 400 հազարից։ Մի խոսքով՝ ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ հանգուցյալների հիշատակը օգտագործվում է երկրի քաղաքական էլիտայի կողմից սեփական հարցերը լուծելու համար։

– Այս օրերին դեպքերը շատ արագ են զարգանում, բոլորը խոսում են բարեփոխումներից, բոլորը բոլորին քննադատում են, հավատում են կամ չեն վստահում, Դուք ի՞նչ ելքեր եք տեսնում։

– Այն, ինչ պետս երկրի է, ողջունելի է, այն, ինչ հանուն սեփական վերարտադրության է արվում, ուրեմն անիմաստ է ու հանցածին։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ