«Փորձ է արվում մեղմել ատելությունը» (վիդեո)
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ կառավարության ծրագիրն ու վարչապետ Կարեն Կարապետյանի հացազրույցը մի քանի լրատվամիջոցներին մատնանշում են, որ ՀՀ-ում ավտորիտար համակարգը չի փոխվում, փորձ է արվում մեղմել այն ատելությունը, որ ունի հասարակությունն այդ ավտորիտար համակարգի նկատմամբ: «Մենք անկախ քաղաքականություն վարելու հնարավորություններ չունենք»,-այսօր ԱՃ ճեպազրույցների ժամին նկատեց նա՝ հավելելով, որ Հայաստանում դեռևս ռուսական KGB-ն է գործում:
Ըստ պատգամավորի՝ Աագային անվտանգության խնդիրը ևս պիտի ներառված լիներ Կառավարության ծրագրում, ինչպես նաև քառօրյա պատերազմի գնահատականը՝ մեղավորների վերաբերյալ: «Մենք ունենք պատերազմի հետևանքով կորուստներ՝ մարդկային, տարածքային ու նյութական, ու սրա թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»,-շեշտեց Զ. Փոստանջյանը:
«Մենք կարող էինք այս 6 ամիսներն օգտագործել այս ուղղությամբ, սա տեղի չի ունեցել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: