05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտգործնախարարի հետ

Հոկտեմբերի 3-ին՝ բուլղարական կողմի նախաձեռնությամբ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Բուլղարիայի արտգործնախարար Դանիել Միտովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր:

Նախագահը ներկայացրել է Պաշտպանության նորանշանակ նախարարին և ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետին

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին: Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև այն հանգամանքներին, որոնք հաշվի է առել այդ որոշումները կայացնելիս: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը հանգամանորեն խոսել է […]

«Խաղի նույն կանոններով են շարժվում»

  «Ընդհանուր առմամբ, եթե ամեն ինչ վատ է, առանձին-առանձին երևույթները չեն կարող լավ վիճակում լինել: Խոսքս վերաբերում է նաև ՏԻՄ ընտրություններին: ԸՕ-ն լավը չէ, ընտրական հանձնաժողովների ձևավորումը, թեկնածուների նախընտրական քարոզարշարշավը նորմալ չի ընթանում և այսպես շարունակ…», – անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝    Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Վերջինս շեշտեց՝ այս հարցում  չի ցանկանում […]

Նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին Հայաստանում և բարձր գնահատել կազմակերպության՝ որպես զբոսաշրջության բնագավառում հիմնական միջազգային ֆորումի դերն ու նշանակությունը: Կարևորելով կազմակերպության հետ մեր երկրի երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի հերթական այցը […]

Մեր խիղճն այստեղ մաքուր է. Ստեփան Մարգարյան

«Նախ ասեմ՝ իշխանություններն ասում էին, որ ուզում էին անել լավ, բայց ստացվեց այնպես, ինչպես միշտ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանը: Ինչ վերաբերում է իրենց կուսակցության արձանագրած արդյունքին, ապա Մարգարյանն ասաց. «Մենք սրան նայում էինք որպես փորձաշրջանի նման մի բան խորհրդարանական ընտրություններից առաջ, եղած արդյունքները վատ […]

Խանգարողը Փաշինյանը չէր /վիդեո/

«Վանաձորի ընտրությունների կարևորագույն սյուժեն դարձել էր «Լուսավոր Հայաստանի» և «Քաղաքացիական պայմանագրի» բախումը»,-այսօր՝ հոկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ «Լուսավոր Հայաստանին» հաղթելու համար խանգարում էր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ իրականում ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը»: «Ինչու «Լուսավոր Հայաստանը» որպես թիրախ ընտրեց Նիկոլ Փաշինյանին, ոչ թե իմ […]

Սա թող բոլորը հիշեն

Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրարշավի մեկնարկի ժամանակ Էդմոն Մարուքյանը ասաց, որ ոչ մեկ թող չզարմանա, որ ՕԵԿ-ը Վանաձորում լուրջ քվեներ հավաքի։ Թերևս հենց այդ ժամանակ էլ համաձայնեցի իր հետ, որովհետև գիտեմ, թե այդ կուսակցությունը ինչպիսի փորձ ունի ու ձևերը գիտի։ Սա թող բոլորը հիշեն, որ քաղաքականությունը ֆեյսբուքում չէ, հանրային կարծիքը բացարձակ կապ չունի ֆեյսբուքյան տրամադրությունների հետ […]

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ

Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Թող այս նոր տարին Հայաստանի հրեական համայնքի և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, բարեկեցության և հաջողությունների տարի: Թող ավելի ամրապնդվեն մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերն ու փոխըմբռնումը: Այս պայծառ տոնի առթիվ մեր հրեա հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին […]

«Գյումրեցիները կուշտ են, հոգնել են, զզվել են»

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով Գյումրու ՏԻՄ ընտրություններում սատարում էր Բալասանյան դաշիքնին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նշեց, թե ընտրախախտումների մասին ահազանգեր եթե եղել են, ապա դրանք չեն ազդել արդյունքների վրա: «Ես նմանատիպ ինֆորմացիա չունեմ, ամբողջ օրը հետևել եմ, չկա այն ընտրախախտումը, որ ինքը լուրջ ազդեցություն կարող […]

Որն է ՀՀԿ-ի «կախարդական փայտիկը» (վիդեո)

«Բնականաբար, միշտ բողոքում են ուժեղներից, հանրահավաքների ժամանակ հավաքված մարդիկ խոսում են հանրության անունից, բայց ընտրություններն ամնենալավ ինդիկատորն են, ցուցանիշն են, առավել ևս այս ընտրությունները, նաև Գյումրիի ու Վանաձորի, որոնք քաղաքական ընտրություններ էին, ոչ թե՝ անհատների»,-Henaran.am-ի հարցին, թե ժողովուրդը մշտապես բողոքում է ՀՀԿ-ից, իշխանություններից, հանրահավաքներ է անում, բայց ընտրությունների ժամանակ այդ ի՞նչ կախարդական փայտիկ է օգտագործում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված