12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատգամավորները եթերում ծեծել են իրար /վիդեո/

Ուկրաինայի Ռադայի երկու պատգամավորներ “Вечерний прайм” հաղորդաշարի ժամանակ դաժան ծեծի են ենթարկել իրար։ Հաղորդման մասնակիցները շտապ միջամտել են ու բաժանել պատգամավորներին, որոնք նաեւ իրար վիրավորական խոսքեր են ասել։

«Կարող են շատ լուրջ բաներ լինել Հայաստանում»

Henaran.am-ի հարցերին է պատասխանում քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, նախկին ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը. -Պարո՛ն Եղիազարյան, տեսնելով քաղաքական պրոցեսները, կուսակցությունների կողմից տարվող քաղաքականությունն` ի՞նչ կարող եք ասել` ինչպիսի՞ պատկեր կարող ենք ունենալ ապագա խորհրդարանում: -Այսօրվա դրությամբ ոչ մի ակնկալիք չկա, այսօրվա դրությամբ կա մի կուսակցությունը, որը կորոշվի, թե ովքեր կլինեն, դա ՀՀԿ-ն […]

«Խոշոր ձկներին ու գելերին դուրս է գցում»

«Ընդհանրապես, ցանկացած նոր նշանակակում հույսեր է առաջացնում, իսկ նորանշանակ վարչապետի մասին խոսելիս հստակ գնահատական տալ կկարողանանք միայն նրա աշխատանքը տեսնելուց հետո: Բայց  որոշ բաներ ինքս ինձ համար արդեն իսկ առանձնացրել եմ. այն փոփոխությունները, որ նա կատարել է, պիտի արձանագրենք. նա  կարողանում է այնպիսի խոշոր ձկների ազատել աշխատանքից, ովքեր վաղուց է, ինչ իրենց տեղերում են: Լավին […]

Մարուքյանն էլ է ընդունում Պողոսյանի հրավերը

«Այո, պայմանավորվել ենք կիրակի օրվա համար»,-ասել է ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադառնալով պատգամավոր Թևան Պողոսյանի` իրեն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ուղղված առաջարկին: Հիշեցնենք, որ հրապարակային բանավեճ, միմյանց դեմ ուղղված հայտարարություններով էին հանդես գալիս երկու կուսակցությունները: Բանավեճի առարկան Վանաձորի ՏԻՄ ընտրություններում միավորվել-չմիավորվելու հարցն է: Իսկ Թևան Պողոսյանն […]

Կոսովոյում դպրոցներին հատկացվել էին քարտեզներ, որտեղ Թուրքիայի մի մասը ներառված էր Հայաստանի սահմանների մեջ

Կոսովոյի Պրիզրեն քաղաքի հանրակրթական դպրոցներում բաժանված աշխարհագրական քարտեզները հանվել են գործածությունից, քանի որ թուրքերի կողմից արժանացել էին բացասական արձագանքի: Նշենք, որ Կոսովոյի դպրոցներում բաժանված քարտեզներում Թուրքիայի հյուսիսարևելյան մասը  (խմբ. Արևմտյան Հայաստանը) ներառված է եղել Հայաստանի, իսկ հարավարևելյանը` Քուրդիստանի սահմանների մեջ: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը պարզել է, որ այդ քարտեզները դպրոցներին հատկացվել էին 2005 թվականին […]

Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար․ Դաշնակցությունը կպահպանի պորտֆելները

«Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ: «Ազատություն»․ – Ինչո՞ւ նորանշանակ վարչապետը որոշեց նաև ազատվել Արծվիկ Մինասյանից: Գալուստ Սահակյան․ – Չեմ կարող պատասխանել, որովհետև կառավարությունն իր խնդիրներն ունի և յուրաքանչյուր խնդրի լուծման համար, բնականաբար, նախարարությունները ամենակարևորագույն գործոններ են: Ըստ երևույթին այդ պատճառով էլ ինչ-որ տեղափոխություն կա: «Ազատություն»․ – Իսկ Հանրապետական և Դաշնակցության միջև […]

Գլուխը պատով է տալիս. Է. Մարուքյանը փակում է ՔՊ-ի հետ համագործակցության թեման

«Վերջնագիր մեր կողմից որևէ կուսակցության, որևէ մեկի հասցեին չի հնչեցվել, եղել է կոր միավորման ՀՀԿ-ի դեմ»,-այսօր «Ազատության» ուղիղ եթերում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» հետ ունեցած հրապարակային հայտարարություններին ու Վանաձորի ՏԻՄ-ի ընտրապայքարին: Նշենք, որ Մարուքյանն առաջարկել էր, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները միավորվեն ընդդեմ ՀՀԿ-ի թեկնածուի, որ կարողանան […]

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պաշտոնական հանդիպումները Պեկինում

Շարունակվում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Սեպտեմբերի 22-ին Պեկինում Հերմինե Նաղդալյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Չինաստանի խորհրդարանի` Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի տեղակալ, Կանանց համաչինական ֆեդերացիայի նախագահ Շեն Յուեյուի եւ Չինաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Վան Իֆուի հետ: Սեփական հարկի տակ ողջունելով հայ գործընկերոջը` ՉԺՀ խորհրդարանի փոխնախագահը զրույցն […]

Ես երբեք չեմ գնահատում դժվարությունը. Արծվիկ Մինասյանը` վարչապետի գնահատականից (վիդեո)

«Մեր տնտեսությունը ծանր վիճակում է, թե ոչ, ես, որպես Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար ու նախկինում էլ նախարար, երբեք չեմ գնահատում դժվարությունը, այլ փորձում եմ դժվարությունը հաղթահարելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկել»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն` ի պատասխան հարցին, թե համաձա՞յն է վարչապետ Կարեն Կարապետյանի տված գնահատականին, թե տնտեսության վիճակը շատ ծանր է: Նա նշեց, […]

«Հանրապետականի» համագումարի օրը հայտնի է

Նոյեմբերի 26-ին «Հանրապետական» կուսակցությունը 16-րդ համագումարը կանի: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Համագումարը կկայանա Երևանի մարզահամերգային համալիրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի