27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խայտառակ վիճակ է. Լարիսա Ալավերդյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագմավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների նվազումը շատ դրական քայլ է, ու այն սոցիալական խավերի համար բավական գովելի կլինի: Այս մասին նա խոսեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:

Դիտարկմանը, թե սա կատարվում է ընտրությունների դեռևս «չմեկնարկած» քարոզարշավի շրջանակներում, նա արձագանքեց. «Ինչ ասես, կարելի է ասել, փաստը մնում է փաստ, որ  Վրաստանի հետ տարանցված, տրանզիտի գումարն է իջեցվում»:

Ինչ վերաբերում է բյուջեին, ապա ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց. «Եղել է ձգտում՝ պահպանել եղած սոցիալական հատկացումները, շարունակել այն ծրագրերը, որոնք եղել են: Այսինքն՝ սկզբունքը հետևյալն է՝ եթե չավելացնել սոցիալական հատկացումները, ապա գոնե չնվազեցնել դրանք, պահպանել այն, ինչ եղել է»: Պատգամավորը անդրադարձավ նաև արգաչափերի հետ կապված խնդիրներին: Նա նշեց որ առաջնահերթը ոչ այդքան տուգանքներն են, այլ խնդիրների լուծումը: «Տուգանքների չափերի հետ կապված խնդիրներ կան խնդիրը պետք է վերացնել: Բացի տուգանքներից, պետք է անընդհատ խախտումներ անող վարորդերին զրկել վարորդական իրավունքից, առաջնայինը խնդրի վերացումն է ոչ թե տուգանելը»,-ասաց պատգամավորը:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ հավելեց, որ չի հավատում կառավարության մեկնարկած փոփոխություններին. «Իհարկե, այն փոփոխությունները, որոնք արվում են, գոնե հոգեբանորեն  հասարակության շատ փոքր զանգվածին կարող են լրիվ հուսահատությունից մի քիչ թեքել  դեպի ինչ-ինչ սպասելիքներ:  Բայց իրազեկված մարդիկ հասկանում են, որ ռեալ փոփոխությունների համար անհրաժեշտ է արմատական փոփոխություններ անել»,-ասաց նա:

Լ. Ալավերդյանը չի տեսնում նոր հայեցակարգ կառավարության ծրագրում. «Նոր վարչապետն ավելի շուտ որպես մենեջեր է հանդես գալիս, քան որպես տնտեսագիտական նոր հայեցակարգ բերող անձ: Այս փոփոխություններն իրավիճակային են, այդ իսկ պատճառով հասարակության մոտ կարծիք է ձևավորվել, թե դրանք առաջիկա ընտրություններին ընդառաջ են արվում»:

Արագաչափերի վերաբերյալ էլ Ալավերդյանն ասաց, որ խայտառակություն է այդ դաշտում: Հիշեցնենք, որ երեկ նախագահը հանձնարարել է կարմիր գծերի ու արագաչափերի հետ կապված ֆինանսական միջոցների պատասխանատու դարձնել պետությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ