27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ-ը չի հանձնարարել

«Գազի սակագնի իջեցման որոշումը հանձնարարականով չի լինում, սակագինը հաստատվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, և այս խնդիրը միշտ նախագահի ուշադրության կենտրոնում է  եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք գազի սակագնի վերանայմամբ և հնարավոր իջեցմամբ Ռուսաստանը չի փորձում ամրապնդել իր դիրքերն ու վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ ունեցած վերահսկողությունը:

«Իսկ թե ինչ պայմաններում է  եղել այս որոշումը… իսկ ձեր կարծիքով պետության խնդիրը ո՞րն է, սոցիալապես անապահով մարդկանց պայմանների լուծումն է, իսկ եթե դրա մեջ գտնում եք, որ Ռուսաստանն ուզում է իր քաղաքական ամրապնդումը դնի, շատ լավ է»,-հավելեց Այվազյանը: Նա հռետորական հարց հնչեցրեց. «Հանրապետության նախագահի քայլը վա՞տն է, լա՞վն է, իհարկե, լավն է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ