01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամերիկյան ընտրություններն ու Հայաստանը

Միացյալ Նահանգների քաղաքական վերլուծաբանների կարծիքով, նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքները որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի եւ Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա, հայտնում է Ամերիկայի ձայնը: Նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում կարող է նոր շունչ հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին.

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կարծում եմ պետքարտուղար Քլինթոնը հետաքրքրված կլինի վերահաստատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Դա, անշուշտ, նրա առաջնահերթությունը չի լինի, սակայն, համոզված եմ, մենք քաղաքականության թարմացում կտեսնենք, որն իմ կարծիքով նպաստավոր կլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»:

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա Հարավային Կովկասի շուրջ նրա մոտեցումները վերլուծաբանին անհայտ են.

«Ինձ համար բարդ է պատկերացնել, որ նրան հետաքրքրի Լեռնային Ղարաբաղի խնդիրը»:

Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքի խոսքով, անկախ նրանից, թե ով կհաղթի նոյեմբերին ԱՄՆ-ում, Սպիտակ Տանն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հարավային Կովկասի վրա.

«Միացյալ Նահանգները պետք է լրջորեն ակտիվացնի հարաբերությունները այս տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, որն իր մեջ է ներառում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված լուրջ ջանքեր»:

Մինչ վերլուծաբանները քննարկում են յուրաքանչյուր թեկնածուի հաղթանակի հետեւանքները, իրենք թեկնածուները նախընտրական այս վերջին օրերին փորձում են կենտրոնանալ միմյանց ամենախոցելի կետերի վրա: Թրամփը խոսում է Քլինթոնի գործով վերաբացված հետաքննության, իսկ Քլինթոնը՝ Թրամփի արարքների վերաբերյալ:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի վերլուծաբան Մեթյու Դալեքի կարծիքով, այս նախընտրական շրջանը յուրօրինակ էր Միացյալ Նահանգների համար.

«Այս քաղաքական պայքարը կենտրոնացած է հիմնականում թեկնածուների անձնական հատկանիշների, այլ ոչ ծրագրերի վրա»:

 

Աղբյուր՝ Ամերիկայի ձայն

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ