27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան պատրաստ է փոխհատուցում վճարել խոցված ռուսական ինքնաթիռի ընտանիքին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների, սիրիական ճգնաժամի, «Իսլամական պետություն»  (ԻՊ)  և «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ խնդիրների մասին:

Ըստ թուրքական «Ahaber» թերթի կայքի` Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը, խոսելով նախորդ տարի Սիրիայի տարածքում թուրքական օդուժի կողմից  «СУ-24» ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպի մասին, նշել է , որ իրենք պատրաստ են օդաչուի  ընտանիքին փոխհատուցում վճարել:

«Մենք ցանկանում ենք օդաչուի ընտանիքին նյութական աջակցություն տրամադրել: Ես Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովին փոխանցեցի, որ անձամբ պատրաստ եմ այցելել օդաչուի կնոջը` ներողությունը խնդրելու և իմ ցավակցությունը հայտնելու համար»,-ասել է Չավուշօղլուն

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ Չավուշօղլուն ասել է, որ այդ հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները տարբեր են: Տարակարծությունը, մասնավորապես, դրսևորվում է, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության ապագայի հարցում, ինչպես նաև սիրիական ընդդիմադիր ուժերի  և ահաբեկիչների տարանջատման հարցում:

Նախարարի խոսքով՝ վերոնշյալ հարցերի շուրջ , ինչպես նաև Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ երկու երկրները ջանքեր են գործադրում, թե  միջազգային հարթակներում, թե երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ