Եվրամիությունը Թուրքիային պիտի ընկալի որպես հավասար գործընկեր․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Չեխիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններին: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Vatan» թերթը, արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է, որ ԵՄ-ը Թուրքիայի նկատմամբ արդար մոտեցում ցուցաբերի, որ եվրոպական կառույցները ոչ թե Թուրքիայի, այլ արդարության կողքին լինեն, Թուրքիային ընկալեն որպես հավասար գործընկեր: […]





































