25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Կպատժվեք». Հրապարակ

Շաբաթ օրը ռեյտինգայիններին կանչելուց առաջ Սերժ Սարգսյանը ժամը 11-ին կւսնչել է մարզպետներին՝ քննարկելու «ռեյտինգայինների» խնդիրները, ճշտելու խաղի կանոնները, որպեսզի վերջիններս վերահսկեն պրոցեսները, շտաբների «բացման-փակման» հարցերը։ Ընդ որում, ասել է՝ սահմանափակում չկա, որ եթե ինչ-որ մեկն այս քաղաքում-համայնքում շտաբ ունի, մյուսը չի կարող այնտեղ շտաբ բացել։ Մարզպետներից երկուսը՝ Գեղարքունիքից Ռաֆիկ Գրիգորյանը եւ Սյունիքից Վահե Հակոբյանը, նույնպես առաջադրվել են ռեյտինգային ընտրակարգով։

Իսկ արդեն ժամը 2-ին ներկայացել են ՀՀԿ ռեյտինգային բոլոր 133 թեկնածուները։ Հանդիպումը տեւել Է մոտ մեկ ժամ, որի ընթացքումՍերժ Սարգսյանը խիստ հանգամանալից «բացատրել» է՝ ինչն ինչից հետո է։ Նախ ասել Է, որ խախտումներ չեք անելու, բացատրել Է, թե ինչու։ Մասնավորապես՝ ժպտալով ասել է, որ հեռախոսով բյուլետեն նկարել տալը ելք չէ, որովհետեւ 9 բյուլետեններից մեկը կնկարեն, մյուսները կտանեն կլցնեն աղբամանը։

Ապա հիշեցրել է, որ ցուցակները հրապարակվելու են, տեսախցիկներն աշխատելու են, իսկ մեզ «պետք են մաքսիմալ մաքուր ընտրություններ, կեղծիքներ մեզ պետք չեն»։ Հետո անցել է դաստիարակչական բլոկին. «Պետք է համերաշխ աշխատեք, քվեներն անհատապես չենք հաշվելու, սա թիմային աշխատանք է, առաջնայինը թիմային շահն է, որեւէ ինցիդենտ այլեւս չպետք է լինի. եթե նման բան եղավ, կպատժվեք»։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ