21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոխվել է կուսակցություններին տրամադրվող գումարների չափը

Օրենսդիր մարմինը քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկումը, որի հիմնական զեկուցողն է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նախ տեղեկացրեց, որ օրենքը քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում և բավականին լավ գնահատականի է արժանացել՝ հաշվի առնելով այն, որ նախագիծը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում արվել են մի շարք փոփոխություններ: Օրինակ՝ առաջարկվել էր, […]

«Կարող է ասեն՝ հարիֆի մեկն է էլի, այդքան աշխատեց, մի բան չունի» (վիդեո)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համարում է, որ ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծը ներքաղաքական ու հասարակական օրակարգային հարց է: «Անկախ նրանից սա իշխանությունն է ներկայացնում, ընդդիմությունն է ներկայացրել պահանջը, փաստն այն է, որ Կառավարությունը և իշխանությունը, որի պատասխանատուն ՀՀԿ-ն է նախևառաջ ունի քաղաքական կամք, համարձակություն գնալու այս քայլին և պայքարել ապօրինի հարստացման դեմ: Բնական է, որ այս կարևորագույն […]

Տեր-Պետրոսյանը պատրաստ է առաջինն անցնել այդ ստուգումը

Ազգային ժողովում «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ իհարկե, նախագիծը դրական է գնահատում, սակայն կասկածներ կան, թե ինչպես է այն կյանքի կոչվելու: Նշենք, որ նախատեսվում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնել: Ըստ ընդդիմադիր խպատգամավորի՝ օրենքը պետք էհ հետադարձ ուժ ունենա, հակառակ դեպքում ստացվում է, որ մինչև […]

Բոլոր հարցերը՝ Ծառուկյանից հետո (վիդեո)

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ողջունում է ընդդիմադիր դաշինքներն ու ընտրություններին համախմբամբ հանդես գալը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորն՝ անդրադառնալով «Համախմբում» կուսակցության նախագահ, պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկ արած հայտարարությանը, թե չի բացառվում, որ իր կուսակցությունը համագործակցի ու դաշինք կազմի «Ժառանգության» ու Սեյրան Օհանյանի հետ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա […]

Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Հալեպի հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեսի հետ: Ըստ թուրքական  «Yenisafak» թերթի կայքի` հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է  Սիրիայի Հալեպ քաղաքի իրավիճակը: Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել արտահերթ ժողով հրավիրել Հալեպի հարցով: Բացի դրանից նա հիշեցրել է, որ այժմ Հալեպում  մասնակիորեն հաստատվել է հրադադար, որի ապահովման հարցում Թուրքիան ունի […]

Իրենց իրավունքն է. Շարմազանովը՝ Օհանյան- Օսկանյան – Հովհաննիսյան հնարավոր դաշինքից (վիդեո)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ–ն հեռու է բոլոր ակնառու գործիչներն իր շարքերը ներառելուց։ «Եղել եւ մնում են Ղարաբաղի հերոսներ, բայց նրանք իրենք են որոշում մտնել քաղաքականություն, թե ոչ, որ կուսակցությունը ընտրել, իսկ որը՝ ոչ»,– այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը՝ պատասխանելով կուսակցություն հիմնելու մասին Սեյրան Օհանյանի պլանների մասին: Նա […]

Հակամարտությունը չի կարող ռազմական ճանապարհով լուծվել․ Ուորլիք

Ապրիլին շփման գծում տեղի ունեցած բախումները մեծ թվով զոհերի բերեցին ու ցույց տվեցին, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել։ Այդ մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով պատրաստվում է հեռանալ պաշտոնից։ Նա ասել է, որ ապրիլին տեղի ունեցած բախումներից հետո կողմերը հետևում են հրադադարի ռեժիմին, և բանակցությունների սեղանին ԼՂ […]

Ֆիլիպինների նախագահը պատմել է՝ ինչպես է անձամբ սպանել մարդկանց

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատմել է, որ անձամբ է սպանել կասկածյալներին, երբ Դավաո քաղաքի քաղաքապետն էր։ Այդ մասին նա հայտնել է, երբ մեկնաբանել է այն, որ ոստիկանությունը սպանում է թմրանյութերի վաճառքի մեջ կասկածյալներին։ «Դավաոյում ես դա արել եմ, անձամբ սպանել եմ կասկածյալներին։ Պարզապես որպեսզի ցույց տամ ոստիկան տղաներին, որ եթե ես կարող եմ դա անել, […]

Ինչպես են պատժվելու ապօրինի հարստացած պաշտոնյաները

Ազգային ժողովը քննարկում է «Քրեական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնել: Փոփոխությամբ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձի և նրան փոխկապակցված անձանց մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, […]

Ինչ է լինելու, եթե պաշտոնյայի փաստաթղթերը դե ֆակտո նորմալ են, դե յուրե՝ ոչ

Ազգային ժողովում քննարկվում է «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի կարևորագույն կետը ապօրինի հարստացումը քրեականացնելն է: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անհրաժեշտություն որակեց այս փոփոխությունն ու ասաց, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի փիլիսոփայության մեջ կարևոր դերակատարում ունի, և կարևոր է, թե ինչ նախաձեռնել են կառավարությունն ու իշխանությունը: Ապա նա հետաքրքրվեց, թե եթե պաշտոնյայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի