04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանին էլ. Ժամանակ

Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո հարկային մարմինները ստուգումներ էին սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերություններում։ Սկզբնական շրջանում հարկային մարմինների ուշադրության կենտրոնում նախկին վարչապետի գազալցակայաններն էին։ Անցած շաբաթ մոտ տասը օր հարկայինի աշխատակիցները ստուգումներ էին իրականացնում Հովիկ Աբրահամյանի՝ Արտաշատ քաղաքում գտնվող «Արտաշատ պլազա» կոչվող առևտրի կենտրոնում։

Իսկ հիմա հերթը հասել է «Արթֆուդ» ընկերությանը, որի սեփականատեր է համարվում նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Բացի ստուգումներից, պահածոների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում նաև ֆինանսական դժվարություններ են ծագել։ Բանկերը հրաժարվում են նոր վարկային միջոցներ տրամադրել, բացի այդ հետ են պահանջում նաև չմարված վարկերը։

Թերթին հասած տեղեկություններով՝ առաջիկայում գործը կհասնի արդեն ԴԱՀԿ աշխատակիցներին։ «Ժամանակ»-ը փորձեց նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից պարզել, թե ինչ խնդիրներ են առաջացել գործարանում, սակայն վերջինս հարցը լսելուց հետո ասաց, որ զբաղված է, չի կարող խոսել և անջատեց հեռախոսը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ