20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սա վերջին պատերազմն է լինելու. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Մարտական խաչի ասպես Վահան Բադասյանը:

-Պարոն Բադասյան, Դավիթ Բաբայանը մեկնաբանել էր հարձակման փորձը՝ պատճառներից մեկը նշելով այն, որ ադրբեջանական ներքաղաքական վերջին զարգացումներն են խթանում հանցավոր կեցվածքի դրսեւորմանը։ Մասնավորապես նա նշել էր, որ Ալիեւն իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահը, ինչը ժողովրդի մոտ առաջացրել է դժգոհութուն, եւ շատերը սա խայտառակություն են բնորոշում։ Այսպիսով՝ նա փորձում է ցույց տալ, որ, այնուամենայնիվ, ի՞նքն է գերագույն գլխավոր հրամանատարը։

-Ես չեմ ուզում վիճել, հնարա-վոր է։ Տեսեք՝ ապրիլյն դեպքերը … մի քանի օր պատերազմ եղավ, եւ Ալիեւը արդեն սկսեց հայտնի դառնալ իր օֆշորային սկանդալներով։ Դրանից հետո ապրիլից հետո Ալիեւի օֆշորային տնտեսական հանցագործությունների մասին չխոսվեց, մոռացվեց այդ մասին։

Հիմա էլ հնարավոր է, իհարկե, չի կարելի դա ժխտել։ Մենք ամեն օր պիտի պատրաստ լինենք պատերազմի, քանի որ սա վերջին պատերազմն է լինելու, որից հետո, այո` խաղաղություն է լինելու, բայց մենք պիտի ամեն ինչ անենք, որ կոնսոլիդացիան մեզ մոտ պահպանվի, արդարություն պահպանվի եւ մաքսիմալ հնարվորությունները ներդնեք պատերազմի համար, իսկ սա, ես կրկնում եմ, ՀՀ վերնախավի նման դասավորումներով երբեք հնարավոր չէ։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ