25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կրկնակի խաղ. Իրավունք

Խոսակցությունները, թե Սեյրան Օհանյանը գնում-գալիս էր Գագիկ Ծառուկյանի մոտ, որպեսզի տեղավորվի վերջինիս ցուցակում, համառորեն տարածվում էին երկար ժամանակ։ Սակայն օրերս Սամվել Բաբայանը հերքեց այն լուրը, թե Ս. Օհանյանը բանակցել է Գագիկ Ծառուկյանի հետ։ «Ինձ հայտնի չի եղել նման բանակցություն, չի էլ հետաքրքրել»,– ասել է Ս. Բաբայանը։

Սակայն Գագիկ Ծառուկյան դաշինքի մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանը հաստատել Է, որ ինչ-ինչ հանդիպումներ եւ բանակցություններ տեղի են ունեցել. «Առ ժամանակ սասւջ, այո, բազմաթիվ անգամներ, Սեյրան Օհանյանը եղել Է Գագիկ Ծառուկյանի մոտ՝ հանդիպման»։ Իվետա Տոնոյանը չի Էլ հերքել, որ Օհանյանը առաջարկել է Ծառուկյանին միասին գնալ ընտրություններին, սակայն Ծառուկյանը մերժել է նրան եւ առաջարկել Է խորհրդարանում հայտնվելուց հետո անդրադառնալ դրան։

Այստեղից կարելի է անել երկու հետեւություն՝ կամ Սամվել Բաբայանը ստում է, որ տեղյակ չի եղել բանակցություններից, կամ Էլ Սեյրան Օհանյանը Սամվել Բաբայանից գաղտնի, կրկնակի խաղ Է խաղացել՝ բանակցելով Ծառուկյանի հետ։ Հաշվի առնելով, որ Սամվել Բաբայանը, ինչպես ինքն Է ասում.

«Սկզբից էլ այդ խաղի մեջ Է եղել», այսինքն` սկզբից էլ ղեկավարել է Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի գործողությունները, ապա քիչ հավանական է, որ Բաբայանը տեղյակ չի եղել Ծառուկյան-Օհանյան հանդիպումներից։

Հետեւաբար, հարց է ծագում՝ ինչու Է Բաբայանը փորձում սուտ ասել։ Եվ ինչքանով դրանից հետո կարելի է հավատալ Բաբայանի այլ հայտարարություններին, որ, ասենք, «պարոն Քոչարյանը որեւէ առնչություն չունի դաշինքի հետ… «Անկեղծ ասում եմ, որ նա որեւէ կապ չունի դաշինքի հետ» ։ Հիմւս հավատա՞լ, թե՞ չհավատալ Սամվել Բաբայանի անկեղծությանը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ