17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ վիճակում  է «Սասնա ծռերի» Վարուժան Ավետիսյանը. կինը մանրամասնում է /տեսանյութ/

«Ամուսնուս վերջին անգամ տեսել եմ  յոթ ու կես ամիս առաջ: Այսինքն՝ ՊՊԾ մտնելուց առաջ: Վերջին լուրը ստացել եմ տասը օր առաջ ու փաստաբանի միջոցով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի կինը: Կնոջ փոխանցմամբ՝ ամուսինը ֆիզիկապես իրեն լավ է զգում.«Կարդում է ու գրում, զբաղվում է յոգայով»: Մանրամասները՝ տեսանյութում:

Ռեյտինգային համակարգը հաստատ ընտրություններից հետո կվերանայվի. Ա. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ընտրություններից հետո «Դաշնակցությունը» դժվար թե ականկալ մատուցի: Պատասխանելով հարցին, թե հնարավոր է ընտրական շեմը հաղթահարելուց հետո անակնկալներ լինեն և ՀՅԴ-ն իշխանափոխության հնարավորության դեպքում միանա ընդդիմությանը, նա ասաց. «ՀՅԴ-ի հետ կապված, չեմ կարծում, անակնկալ լինի, որովհետև մենք ունենք ծրագրեր, և այդ ծրագրերին համապատասխան եթե որևէ մեկը ուզում է համատեղ […]

Ազատվել «տգեղներից» ու «տգետներից»

«ՀՀԿ-ի կազմած նախընտրական ցուցակին նայելով՝ կարելի է ասել՝ ՀՀԿ-ն զգուշորեն ուզում է ազատվել քրեաօլիգարխիկ որոշ դեմքերից: Բայց,  ցավոք, դա չի բերի համակարգային փոփոխությունների: Միայն նրանցից ազատվելով` հարցերն ամբողջովին չեն լուծվի. պետք է փնտրել այլ հենարան, քանի  որ հենարանը չի փոխվում վերոնշյալ քայլերով», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ ընդգծելով՝ […]

Վարչապետը գլխի է ընկել` խաբում են. Հրապարակ

Եթե հիշում եք, վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւանում Առաջին տպարանի շենքի անփույթ եւ առանց նախազգուշացման պայթեցման առիթով այնքան էր զայրացել, որ խորհրդակցություն էր հրավիրել եւ երջանկահիշատակ Արմեն Երիցյանին հանձնարարել էր պատասխանատվության ենթարկել նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին՝ աշխատանքում թերանալու համար։ Թերթի տեղեկություններով, Երիցյանը խիստ նկատողություն Էր տվել Երեւան քւսղաքի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանին եւ փրկարար ծառայության […]

Գալիս է Հովիկ Աբրահամյանի ժամանակը. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնության չեկած, կամ նրան համաձայնությունները խախտելու մեջ մեղադրող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքի և իրենց պայմանավորվածությունների հարցում խոչընդոտ հարուցողը եղել է Հովիկ Աբրահամյանը, որը մեծ ազդեցություն ունի «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող զարգացումների վրա: Այն, որ Հովիկ Աբրահամյանը կարող էր մասնավորապես Սոցիալ-դեմոկրատ հնչակյանների հանդեպ ունենալ նման անբարյացկամ […]

Վահե Հակոբյանը` ամբիցիոզ քայլերով. Հայկական Ժամանակ

Սյունիքի նախկին մարզպետ եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, այս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում: Երեկ մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել՝ ՀՀԿ-ն հարմար չի՞ համարել իր առաջադրումը, թե՞ ինքը չի ցանկացել առաջադրվել: «Դա կարևոր չէ, ես չեմ առաջադրվել ու վերջ»,- ասաց Հակոբյանը: «Մենք ունենք այն, […]

Վարչապետի իդեալական թեկնածուն գտնվել է. Հայկական Ժամանակ

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին  տասնյակը անտարբեր չի թողել ոչ ոքի: Հնչում են ամենատարբեր գնահատականներ, սկսած նրանից, որ ընտրությունը կատարվել է չվարկաբեկված և կրթված լինելու սկզբունքով, վերջացրած նրանով, որ ընտրվել են բացառապես այնպիսի մարդիկ, ովքեր տեսանելի ապագայում ինքնուրույն գործելու հայտ չեն ներկայացնելու, հետևաբար աներկբա ենթարկվելու են Սերժ Սարգսյանին: Տասնյակում հայտնված Մարգարիտ Եսայանն այսօր շտապեց հաստատել հատկապես […]

Զարուհի Փոստանջյանը Շանթ Հարությունյանի ուղին կբռնի՞

«Զարուհի Փոստանջյանը հայաստանում գործող քաղաքական իրադրության ու կանոնների հետ հաշտվել չի կարողանում: Եթե այսպես շարունակվի, նա դուրս կմնա այս գործընթացներից: Նա մսխում է իր ռեյտինգը: Չի կարելի այդքան ինքնավստահ լինել: Ափսոս, դա ցավալի է», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Վերջինս շեշտեց՝ եթե այսպես Փոստանջյանը շարունակի իր դեգերումները, կդառնա […]

«Ազատամարտիկների դաշինքը» միացել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին

«Ազատամարտիկների դաշինքը» միացել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին։ Նրանց տարածախ հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով առաջիկա համապետական ընտրությունների դերն ու կարեւորությունը Հայաստանի Հանրապետության առջեւ վերջին տարիներին ծառացած լրջագույն մարտահրավերներին դիմակայելու եւ ժողովրդի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի հիմքերը դնելու առումով ԱԴ հավատարիմ իր հռչակած ռազմավարական դրույթների որոշեց՝ Այս շրձադարձային ու բախտորշ ընտրությունները կարող են լուրջ հնարավորություն ընձեռել […]

Թուրքիայում ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել․ Ermenihaber

Թուրքիայի Սաքարիա նահանգի Քարասու շրջանում թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի Հանրապետության (ՀՀ) քաղաքացի` 56-ամյա ոմն Կ.Հ.-ին: Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ թուրք իրավապահները ներխուժել են ՀՀ քաղաքացու բնակության վայր և այնտեղից  առգրավել ոգելից խմիչքի 155 հատ չաքցիզավորված  շիշ, 30 հատ չաքցիզավորված ծխախոտի տուփ, 5 լիտր էթիլային սպիրտ, ինչպես նաև մի շարք կեղծ ակցիզներ: Թուրքական աղբյուրը նշում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի