04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Դարավոր թշնամությունը սրվել է. Հրապարակ

Արարատի մարզում նախընտրական կրքերը շիկանում են։ Մի քանի օր առաջ ծեծկռտուք է եղել Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի կրտսեր որդու՝ Վիլենի, եւ Արգամ Աբրահամյանի ընկերոջ՝ Գոռ Նազարյանի միջեւ։ Նշենք, որ Գազի Հովոն եւ իր թիմակիցներն աշխատում են «Ավշարի» սեփականատեր  Արայիկ Գրիգորյանի համար։ Իսկ Արգամ Աբրահամյւսնը մասնակցում է «Ծառուկյան
դաշինքով»։ Ամեն ինչ արվում է այս միջադեպը կոծկելու համար։ Երեկ, երբ փորձեցինք լսել Հովիկ Ղազարյանին, նա, լսելով հարցը, անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց զանգերին։

Հիշեցնենք, որ Գազի Հովոն եւ Հովիկ Աբրահամյանի գերդաստանը «դարավոր» թշնամիներ են
եղել։ Նրանց հարաբերությունները հարթվեցին Արտաշատի քաղաքապետի ընտրությունների
ժամանակ, երբ Հովհաննես Ղազարյանն ինքնաբացարկ հայտնեց՝ Արգամ Աբրահամյանին թողնելով միայնակ, հետո լուրեր տարածվեցին, որ նա դա արել է որդու՝ Արտաշատի գազի վարչության
պետ նշանակվելու դիմաց։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ