25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շարմազանովը` Կարեն Կարապետյանին . Առավոտ

Լոռու մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված «Տաշիրե ընկերությունների սեփականատեր Կարեն Կարապետյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ՀՀԿ-ական լինելն իրեն ավելի շատ կխանգարի առաջիկա ընտրություններում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանրության շրջանում լուրջ դժգոհություններ կան ՀՀԿ-ից: Այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով կուսակից ընկերոջ այդ հայտարարությունը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց.

«ՀՀԿ-ական լինելն ինձ համար պատիվ ու հպարտություն է: Կարծում եմ, բոլորի համար պիտի լինի պատիվ ու հպարտությունե: Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է`ՀՀԿ-ականները երբեք չեն ասել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փայլուն է, որ խնդիրներ չկան.

«Մենք տարբերվում ենք բոլոր իշխանություններից նրանով, որ մենք իրատեսական ենք գնահատում իրավիճակը: Բայց ՀՀԿ-ն է այն ուժը, որ կարող է լուծել այդ խնդիրները լավագույնս. օբյեկտիվորեն իրականացրել է խնդիրների ախտորոշում և գնալու է բարեփոխումների ճանապարհով:

Մենք չենք ասում, որ ամեն ինչ փայլուն է եղել, եղել են և սխալներ, և առավելություններ, մենք երբեք մեր թերությունները մեր վրայից չենք հանել ու գցել ուրիշի վրա»: Կարեն Կարապետյանը դժգոհություն էր հայտնել ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ: Նա ասել էր, թե ինքը դեմ է եղել այդ ընտրակարգին եւ կարծում է, որ նման ընտրակարգը, ցուցակները ժողովրդի մեջ էլ են թշնամանք առաջացնում: Էդուարդ Շարմազանովը մանրամասնում է.

«Դժգոհություններ չեն եղել, եղել են տարբեր կարծիքներ, յուրաքանչյուրս ունեցել ենք մեր կարծիքը: Իբրեւ ժողովրդավարական արժեքներ ունեցող կուսակցություն, նորմալ է, որ մեր կուսակցությունում լինեն տարբեր մոտեցումներ ու քննարկումներ: Եթե ձեզ թվում է, որ ՀՀԿ-ն Կոմկուս է, մեզ մոտ ոչ մի քննարկում չի լինում, չարաչար սխալվում եք»: ԱԺ փոխխոսնակն ասում է, որ ՀՀԿ ԳՄ-ում գործադիրում եղել են այլ մարդիկ էլ, ովքեր ևս դեմ են եղել ռեյտինգային ընտրակարգին.

«Իրենք ունեցել են իրենց կարծիքը, մենք էլ ունեցել ենք մեր կարծիքը, քննարկել ենք այդ կարծիքները եւ եկել ենք այն եզրահանգման, որ հինգ քաղաքական ուժերը միասին եկել են կոնսենսուսի: Հիմա, մենք ունենք այդ օրենսգիրքը»: Էդուարդ Շարմազանովն ասում է, որ իրենց տարածքային թեկնածուների ընդհանուր նպատակը պետք է լինի` հնարավորինս շատ ձայն ապահովել կուսակցության համար. «Սա մեծամասնական կարգ չէ, համամասնական ընտրակարգ է: Ընտրողը պետք է ընտրի կուսակցությանն ու դրա ցանկում պետք է ընտրի այն մարդկանց, ում կուսակցությունն առաջարկել է:

Եվ Լոռու մարզում, եւ մյուս 12 ընտրատարածքներում մենք ունենք շատ ներկայանալի ցուցակ, որտեղ ընտրողները կարող են ընտրել իրենց համար ավելի նախընտրելի թեկնածուի: Յուրաքանչյուր թեկնածուի համար պիտի պատիվ լինի` լինել ՀՀԿ-ի ցուցակում, որովհետեւ ՀՀԿ-ի, դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում հիմնադիրները եղել են անկախության պայքարի ակունքներում, կուսակցությունը եղել է անկախության բանակի հիմնադրման ակունքներում, արցախյան հերոսամարտում ունեցել է իր լուրջ դերակատարումը ու խաղաղ շինարարության ժամանակ եւս ունեցել է լուրջ դերակատարում»:

Առկա խնդիրներով հանդերձ, ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ ՀՀԿ-ն լավ աշխատանքի արդյունքում ամենամեծ շանսերն ունի հաջողության հասնելու: Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ բազմաթիվ հարցումներ վկայում են, որ բոլոր 13 ընտրատարածքներում էլ ՀՀԿ-ն առաջատար է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ