20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նախագահը մեկնում է Մոսկվա. ինչ կասի Պուտինը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին։

Հանդիպման օրակարգում են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

«Իզվեստիայի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել են, որ կստորագրվեն մի շարք համատեղ ներդրումային համաձայնագրեր: Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը կկայանա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Պեսկովն էլ նշել է, որ այցի նախապատրաստական աշխատանքները տարվում են։

Հավելենք, որ մարտի 3-ին սպասվում է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի այցը Հայաստան, որը կտեւի մի քանի ժամ: Ռուս պաշտոնյան առանձնազրույց կունենա նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Թերեւս սյս հանդիպումը ՀՀ նախագահի մոսկովյան այցի վերջին շտրիխների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման առիթով է: Հաշվի առնելով` շփման գծում վերջին շրջանի լարվածությունը , Երեւան-Մոսկվա պաշտոնական փոխայցելությունները ԼՂ շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ թերեւս որոշակի հստակեցում մտցնեն :

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ