08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա օրերին ամեն ինչ կասենք, վերջ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ԲՀԿ համագումարի ավարտից հետո ԲՀԿ վերընտրված նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա շտաբի պետ Իշխան Զաքարյանը ետնամուտքով հեռացան՝ նման կերպ խուսափելով լրագրողների հարցերից: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից հեռացավ Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի ուղեկցությամբ: Ցուցակների վերաբերյալ լրագրողների հարցերին նա ասաց, որ կպատասխանեն առաջիկայում: «Առաջիկա օրերին ամեն ինչ կասենք, վերջ»:

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումները

2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերը, վեր հանել ընտրախախտումներին նպաստող հանգամանքները և դրանց վերաբերյալ միջնորդագիր ուղարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ուսումնասիրությունների համաձայն՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները եղել են տարաբնույթ և վերաբերել ընտրությունների անցկացման տարբեր ընթացակարգերին, որոնք […]

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա․դեսպան

Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների սերտացմանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորվի։ ТАСС գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ասել է, որ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: «Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը հանդես է գալիս այն հարցի օգտին, որ կայունությ ունը վերադառնա Հարավային Կովկաս: Մենք չենք տեսնում խաղաղ […]

«Ինչ ցանել եք, այն էլ հնձում եք»

«Հայակական վերածնունդ» կուսակցության երիտասարդական թևի նախագահ Դավիթ Հարությունյանը հաղորդագրություն էր տարածել, որ դուրս է եկել ինչպես «Հայկական վերածնունդից», այնպես էլ երիտասարդական միության նախագահի պաշտոնից, տարբեր մեղադրանքներ ուղղելով Արթուր Բաղդասարյանի հասցեին: Այս կապակցությամբ ԱԺ պատգամավոր, Արթուր Բաղդասարյանի վաղեմի զինակից, Մհեր Շահդելդյանն ասել է, որ «…նայեք այդ նույն երիտասարդական կառույցի ղեկավարի ելույթը մեկ ամիս առաջ կուսակցության համագումարում, […]

Այն ժամանակ էլ էինք Ծառուկյանի կողքին. Ա. Մանուկյան (տեսանյութ)

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն այսօր մասնակցում էր ԲՀԿ-ի համագումարին: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ առաջիկա 2 օրվա ընթացքում պարզ կդառնա՝ ինքն առաջադրվելու է, թե ոչ: Լուրերը, թե իր ու համանուն խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի միջև հակասություններ կան, նա հերքեց: «Մի քանի անգամ ասել եմ, նորից ասում եմ, չկա հակասություն, երբեք չի […]

Ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանը. ՀՎԿ

Վերջին օրերին որոշ ուժերի կողմից ուղղորդված և նրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից շարունակ թմբկահարվում է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մեկը մյուսի հետևից լքում են «Հայկական վերածնունդին» միացած տարբեր կուսակցություններ: Սույնով հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը իրենից ներկայացնում է քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների յուրատեսակ մի միություն, որը ձևավորվել է «Օրինաց երկիր» կուսակցության […]

Ես նեղացած չեմ ՀՀԿ-ից, ինձ հեռացրել են. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական՝ 9-րդ համագումարին ներկա էր նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Լրագրողնների հետ ունեցած զրույցում Վարդան Ղուկասյանը նշեց,որ ԲՀԿ-ի անդամ չի հանդիսանում, պարզապես համագումարին ներկա է որպես կուսակցության համախոհ: Հարցին թե արդյո՞ք նեղացած է ՀՀԿ-ից, և իր ներկայությունը ԲՀԿ համագումարին պատասխան քայլ է ՀՀԿ-ին, Վարդան Ղուկասյանը նշեց. «Նեղացած չեմ Հանրապետականից, իսկ կուսակցությունից […]

Հաղթելու ենք. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ  նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը կուսակցության  9-րդ համագումարում հայտարարեց՝ 2015-ին՝ Գագիկ Ծառուկյանի հրաժարականից հետո իր համար դժվար է եղել ղեկավարել կուսակցությունը: Նա շնորհակալություն հայտնեց  իր կուսակցական գործընկերներին, ովքեր իր կողքին են եղել, սատարել և  Գագիկ Ծառուկյանի խոսքը: «Մենք հաղթահարելու ենք բոլոր արգելքները և հաղթելու ենք: No pasaran!»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Այդ ասողները չար մարդիկ են. Ծառուկյանը վերընտրվեց (տեսանյութ)

ԲՀԿ 9-րդ համագումարում քիչ առաջ կուսակցության նախագահ ընտրվեց կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարեց, որ երբեք ժողովրդին չի մոռացել ու համապատսխան գործունեություն  է ծավալել՝ պետության պատիվը բարձր պահելով: Ապա նա անդրադարձավ լրատվամիջոցներին ու ասաց, որ շատ են գրում, թե ինքը պայմանավորվածության արդյունքում է հետ վերադարձել կամ հեռացել: «Ոչ մի պայմանավորածություն չկա, Ծառուկյան Գագիկը եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի