24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գլուխները կջարդենք. Կոտայքի փոխմարզպետ

«Պատերազմի վերսկսման հավանականությունը շատ քիչ է, որովհետև ազերիները մեր ուժը գիտեն ու տեսան ապրիլյան պատերազմում: Փաստը արձանագրվել է Արցախի նախագահի և ՀՀ նախագահի կողմից. երկրապահը առաջին իսկ օրը՝ 24 ժամվա ընթացքում տեղայնացվեց ամբողջ շփման գծում: Մեր հերոս զինվորների, առյուծ տղաների հետ պահպանեցինք մեր սահմանները»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ թե վերջին օրերի սահմանային լարվածությունը կվերաճի լայնամաշտաբ գործողությունների,  մեկնաբանեց Կոտայքի փոխմարզպետ, ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

Հայրապետյանը ընդգծում է, որ հայ զինվորը կռվում է իր սահմանները անառիկ պահելու ու իր ընտանիքի անդորը ապահովելու համար ու հենց դա է դառնում մեր հաղթանակի հիմնաքարը.

«Թշնամին գիտի, որ այսօր հայ երեխան՝ սկսած վեց տարեկանից երկրապահ է: «Պատանի Երկրապահ» ակումբում  ստանում է հայրենասիրական դաստիարակություն, սովորում զենքին տիրապետեոլու հմտությունները:Եթե մի անգամ էլ պատերազմ սկսելու փորձ անեն, ապա մենք նրանց գլուխը կջարդենք ու մեր տարածքները ավելի հեռու կգնան: Հիմա դրել թոզեր են անում ընդամենը:Մենք հզոր սերունդ ունենք, մեր անկախության սերունդը, մեր զոհված տղաների զավակները իրենց հզոր գենետիկայով: Այ սա ենք մենք ու մենք պետք է միասնական լինենք՝ մեր գերագույն գլխավոր հրամանատարի կողքին»,-եզրափակեց Համլետ Հայրապետյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ