17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առանց Լ. Տեր-Պետրոսյանի. Ժամանակ

ՀԱԿ-ը դեռևս շարունակում է դիտարկել առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությունը՝ չբացառելով առանձին մասնակցելու հնարավորությունը։ Անցյալ շաբաթ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Խաչատուր Սուքիասյանի միջոցով հանդիպում է խնդրել Ծառուկյանից։ Վերջինս, «Ժամանակ» օրաթերթին հասած տեղեկություններով, հրաժարվել է հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ։ Դրանից հետո քննարկվում է ՀԱԿ-ի՝ առանց Տեր-Պետրոսյանի Ծառուկյան դաշինքին միանալու հնարավորությունը։ Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Գագիկ Մակարյանին առաջարկ է արվել. Ժամանակ

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջարկել է մաս կազմել իրենց և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Ժամանակի» տեղեկություններով՝ այլ քաղաքական ուժեր ևս դիտարկում են Գագիկ Մակարյանին իրենց ցուցակում ընդգրկելու հնարավորությունը։ Համաձայնության դեպքում հասարակական սեկտորից նա միակը չի լինի, ով կմասնակցի քաղաքական գործընթացներին։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

ՀՅԴ-ի ցուցակը. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում Դաշնակցությունը սկսել է ի մի բերել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների իր ռեյտինգային ցուցակը։ Սույն ցուցակում ներգրավված են լինելու մարզի անվանի բժիշկներ։ Սեզ հայտնի է դարձել, որ ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում լինելու են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն, կուսակցության անդամ Աշոտ Կուրղինյանը, Գյումրու ինֆեկցիոն և […]

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ոտնձգության մասին

Հունվարի 23-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում՝ ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի ձեւաչափում,  ՀՀ ԱԺ փոխնախագահ,  ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, եւս մեկ անգամ օգտագործելով առիթը, անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաջորդած գործընթացներին եւ գալիք խորհրդարանական ընտրություններին: Իր ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ողջ […]

ԵԽԽՎ-ում, կրքերը եռում են. Սամվել Ֆարմանյան

ԵԽԽՎ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խումբն այսօր՝ հունվարի 23-ին քննարկում է իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: Նա մասնավորապես նշել է. «1 ժամ 45 րոպե… ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է մեկ հարց՝ ԵԺԿ […]

Հայաստանում բանանի մենաշնորհի խնդիր չկա. ՊԵԿ-ը պարզաբանել է

Հայաստանում բանանի մենաշնորհի խնդիր չկա: Այս մասին հայտարարություն է տարածել Պետեկամուտների կոմիտեն՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում»: ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.  «2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն եւ անհատ: Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, եւ եթե պարոն […]

Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ լիագումար նիստում վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հունվարի 25-ից, եւ ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, վերընտրվելուց հետո կշարունակի պաշտոնավարել մինչեւ հաջորդ նստաշրջան:  ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում այս տարի ընտրվել են՝  Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Անգլիայի, […]

Չսկսենք խախտումով. պատգամավորի նամակը Սերժ Սարգսյանին

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին Հարգելի պրն. Սարգսյան Ազգային Ժողովի ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու հարցի կապակցությամբ ես հանդես եմ եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ նշանակումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրության /վերջին փոփոխություններով/ 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի Ազգային Ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի […]

Ծառույանն ու ՀՀԿ-ն կմրցե՞ն

«Ռեյտինգային ցուցակը ՀՀԿ-ի համար լինելու է ինքնամաքրման ցուցակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Ալեքսանյանը անդրադարձել է նաև դաշինքներին և արձանագրել, որ դրանց մեծ մասի հիմքում գաղափարախոսություն չկա. «Ես տեսնում եմ, որ գաղափարական հենքի իմիտացիա են ստեղծում, բայց բոլոր դեպքերում անձերը նշանակություն ունեն, ինչպես նաև ռեսուրսները: Դաշինքների ձևավորման պրոցեսը իշխանության […]

Գագիկ Ծառուկյանի լինել -չլինելը քաղաքական դաշտում ինձ համար եղել է չափազանց կարևոր. Տիգրան Ուրիխանյան/տեսանյութ/

««Ալյանս»  կուսակցությունը փետրվարի 4-ին իր արտահերթ համագումարի ժամանակ կհայտարարի, թե ինչ ֆորմատով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին»,-այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ուրիխանյանն անդրադարձավ նաև Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու փաստին: նա արձանագրեց, որ միշտ կարևորել է Ծառուկյանի ներկայությունը քաղաքականության մեջ. «Առաջին իսկ օրը, երբ Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ չի պատրաստվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի