Չի սխալվում նա, ով չի աշխատում. Արփինե Հովհաննիսյանն՚ Արմավիրում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր շնորհավորանքով սկսեց ՀՀԿ-ի նախընտրական հանդիպումը արմավիրցիների հետ:
Նա հիշեցրեց՚ արդեն 3 օր է՚ մեկնարկել է քարոզարշավը, որի ժամանակ շատ են հնչել տարբեր խոստումներ ու ելույթներ: <<Իշխանության համար ամենադժվարն է քարոզչություն իրականացնելը, որովհետեւ շատ լավ պատկերացնում է բոլոր խնդիրներն ու մարտահրավերները>>,-նկատեց նախարարը։
Նա հավելեց, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ ազդեցություն է ունենում տարածաշրջանում հարևան պետության տնտեսական վատ վիճակը ՀՀ-ի վրա: <<Իշխանությունը շատ լավ է պատկերացնում այդ մարտահրավերներն ու խնդիրները, և այդ պատճառով էլ չի կարող տալ ոչ իրատեսական խնդիրներ: Իշխանությունն է, որ չի կարող հայտարարել, որ ապրիլի 3-ից բոլորն ստանալու են քառակի բարձր կենսաթոշակ կամ աշխատավարձ, կամ տույժերն ու տուգանքները հանվելու են և այդպես շարունակ: Մենք գիտենք, որ մեր անցած ուղին իդեալական ու առանց սխալների չի եղել, բայց չի սխալվում նա, ով չի աշխատում, և ամենավատն այն է, որ չես խոստովանում, որ սխալներ ես ունեցել>>:
Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց առաջարկած բոլոր ծրագրերն իրագործվելու են: