Մեր ամենամեծ թշնամին հուսահատությունն է. Նիկոլ Փաշինյան
«Մենք գնում ենք թաղեթաղ, փողոցից փողոց և մարդկանց ասում, որ մեր ամենամեծ թշնամին հուսահատությունն է։ Մեր խնդիրը հուսահատության պատնեշը ճեղքելն է։ Այնքան, ինչքան մենք ենք քննադատել և քննադատում իշխանություններին, մյուս ուժերը 3 տարի 24 ժամով՝ շաբաթ-կիրակի օրերն էլ իրար հետ, պետք է քննադատեն, որ մեզ հասնեն»,-այսօր Ելք դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է ՝ մեր տանկերը խոդի չեն ընկնում։ Բա ինչո՞ւ չեն ընկնում։ Ավելի լավ էր՝ ՀՀԿ-ի պաստառների փոխարեն խոդի չընկող տանկ նկարեին, վրան գրեին «Անվտանգություն»,- նկատեց նա։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ պաշտոնական տվյալներով այսօր Հայաստան բանան է ներկրում 48 ընկերություն, բայց դրանք ընկերություններ չեն, այլ պապականեր՝ մարդիկ, ովքեր վճարի դիմաց գրանցում են ՍՊԸ և իբրև բանան ներկրում։ «Մենք պետք է առերեսվենք այս իրականության հետ և փոխենք այն։ ՀՀ քաղաքացին է որոշողը, իսկ մենք՝ այդ որոշումը կյանքի կոչող։ Հետևաբար հորդորում ենք ապրիլի 2-ին գնալ ընտրատեղամաս, վերցնել թիվ 1 ընտրաթերթիկը և քվեարկել «Ելք»-ի օգտին։ Մենք ձեր ընտրությունը կդարձնենք իրականություն։ Մի հուահատվեք, որովհետև ելք կա»,- եզրափակեց նա: