17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հիմնական մրցակցությունն ընթանալու է «Ծառուկյան դաշինքի» ու ՀՀԿ- ի միջև»

«Ժամանակը ցույց կտա, թե Ծառուկյանի վերադարձով մեր քաղաքականության մեջ ինչ կփոխվի», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ ընդգծելով՝Ծառուկյանի մրցակցությունն ընտրություններին՝ կապահովի  արժանի մրցակցություն ՀՀԿ-ի հետ: «Բնական է, որ հիմնական մրցակցությունն ընթանալու է «Ծառուկյան դաշինքի» ու ՀՀԿ- ի միջև» – նշեց Վահան Բաբայանը:

Թրամփի գալով ամենաշատը տուժելու է Գերմանիան

Թրամփի գալով ամենաշատը տուժելու է Գերմանիան, որի ուսերին է մնալու Եվրոպայի ողջ պրոբլեմները, հատկապես Ֆիոնի նախագահ դառնալուց հետո Ֆրանսիայի ինքնամեկուսացման փորձերից հետո: Պատահական չէր Թրամփի մեղադրանքը՝ ուղղված Մերկելին` գնա քո «սխալների» տակից դուրս արի ինքնուրույն: Պատահական չէր Բայդենի այցը Ուկրաինա ու Վրաստան, որտեղ տեղեկացրեց, որ Թրամփի հետ հույսեր չկապեք ու մտածեք ձեր ապագայի մասին: Թուրքիան […]

«Ես անում եմ այն, ինչը պարտադրում է ինձ օրենքը». Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն  Ասլանյանն ասոիլիսի ընթացքում անդրադարձավ նաև հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությանը՝ նշելով, որ ընտրությունն անցել է օրենքով սահմանված կարգով, և ավագանիներն ընտրությունն իրականացրել են առաջնորդվելով ինրենց խղճով: «Սա նորմալ երևույթ է դեմոկրատական երկրների համար: Ի վերջո մենք չենք կարող անընդհատ ընտրական պրցեսի մեջ լինել, Վանաձորը լուծելու շատ խնդիրներ ունի»,-հայտարարեց Մ. Ասլանյանը:

Կարեն Կարապետյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հանրային խորհուրդ և հանդիպել խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել հանրությանը հուզող խնդիրները, մեր երկրի զարգացման հեռանկարները և լուծման ուղիները: Կարեն Կարապետյանը խորհրդի անդամներին ներկայացրել է իր պաշտոնավարման 100-օրյա գործունեության արդյունքներն ու անելիքները: Վարչապետը  կարևորել է Ռազմավարական նախաձեռնությունների […]

Սա եղեռն է. վարչապետը պետք է արձագանքի

Henaran.am-ի խմբագրությանը դիմած ՀՀ քաղաքացի Լևոն Պողոսյանը մտածում է միայն հայի և Հայաստանի մասն: Նա ընդգծում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է գտնել լուծման բանալին: Լևոն Պողոսյանը վարչապետին նամակ է փոխանցել դեկտեմբերի 10-ին և առ այսօր պատասխան չի ստացել. Ներկայացնում ենք նամակը ամբողջությամբ.   ՀՀ Վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին Երեւան , Վ . Համբարձումյան 47/89 […]

Չի կարելի բզկտել մեր ժողովրդին և չի կարելի մարդկանց հանել իրար դեմ. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ: Հավաքի նպատակն է երիտասարդներին ներկայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում հնչած հիմնական ուղերձները՝ դրանք քննարկելով ՀՀԿ երիտասարդ և ավագ սերունդների ներկայացուցիչների միջև։ Հավաքն անցկացվել է մի քանի փուլով: Առաջին […]

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել  է  Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում վարչական կոռուպցիայի հաղթահարման խնդիրներին: Զեկուցող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանն առաջարկել է ՀՀ-ում կրկին գործարկել հակակոռուպցիոն կենտրոններ և նշել, որ 2011 թվականից մինչ 2014-ն ընկած […]

«Ես ունեմ և կարող եմ ունենալ տարակարծություն Արմեն Մարտիրոսյանի հետ, սակայն նա ունի հրաշալի դաստիարակություն»

Ֆեյսբուքյան հանրագրում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է մամուլում վերջին օրերին քննարկվող լուրերին, թե նույնանուն կուսկացության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը փորձել է նիստի ժամանակ հարվածել իրեն տարակարծության պատճառով: «Սիրելի հայրենակիցներ, Այս մի քանի օրերի ընթացքում լրատվամիջոցների կողմից իմ գործընկերների վերաբերյալ տարածվել է ակնհայտ սուտ` վիրավորական և զրպարտչական տեղեկատվություն: Տեղեկացնում եմ, որ շուրջ 10 տարի լինելով […]

Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել համանախագահների միջնորդական ջանքերին

Հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության պետական քարտուղար Բորիս Ջոնսոնի միջև: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում ընդգծել է, որ տարիների ընթացքում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել […]

ԱԺ ընտրությունները հնարավորություն կտան գրագետ փոփոխություններով շտկել իրավիճակը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է, որ ինքը չափազանց կարևորում է երկրի կառավարման բոլոր ոլորտներում կադրային ճիշտ քաղաքականությունը: Սեյրան Օհանյանը նաև նշում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները հնարավորություն կտան գրագետ փոփոխություններով և հասարակության աջակցությամբ շտկելու իրավիճակը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի