14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանը թող ինքն իրեն մեղադրի

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցին, ասել է, որ արցախյան հիմնախնդիրը թեեւ ձևով արտաքին քաղաքական հարց է, սակայն մնում է նաև կարևոր ներքաղաքական հարց՝ հատկապես ընտրություններից առաջ:

Նա նշել է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց սկզբունքները՝ կապված արցախյան հիմնախնդրի հետ։

Խոսելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարության մասին, որում նա ասել էր, թե արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունները դադարեցված են, Պապյանը ասել է, որ Մամեդյարովի հայտարարությունը, ըստ էության, արձանագրությունն էր այն վիճակի, որն ունենք:

«Բանակցությունները, եթե հանդիպումների տեսքով ընթանում էլ էին, արդյունք չկար: Եվ դրա մեղավորը Ադրբեջանն է, թող իրենք իրենց մեղադրեն: Բանակցությունն այն է, որ  կողմերը պատրաստակամություն ունեն ինչ-որ բան զիջելու և հասնելու ընդունելի տեսակետի, բայց Ադրբեջանը մեր ահռելի զիջումներին չի համաձայնում»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ