16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ձեր տունը շինվի, բոլորին կիլովատը դուք եք վաճառում, ինքներդ ցրտի մեջ եք. վարչապետը` Մեծամորում

«Սա կպնում ա՞ էներգետիկների թասիբին, թե չի կպնում: Բա էներգետիկ քաղաքում ապրում եք, բողոքում եք, թե տաք չենք կարում ապրենք, ձեր տունը շինվի, բոլորին կիլովատը դուք եք վաճառում, ինքներդ ցրտի մեջ եք»,-այսօր Մեծամորում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՚ պատասխանելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը, թե իրենց մոտ մանկապարտեզները չեն ջեռուցվում:

Վարչապետն ընդգծել է, թե այս խնդիրը կամ ավանդական, կամ այլընտրանքային ճանապարհով պետք է լուծվի:

Իսկ մեկ այլ քաղաքացի էլ հարցրել է, թե հնարավոր չէ արդյոք առանց կանխավճարների հիփոթեքային վարկ տրամադրել: «Առանց կանխավճարի հիփոթեքային վարկ վերցնելն այնքան բանկային համակարգի հետ չի կապված, որքան նրա հետ, թե մեր քաղաքացին ու շինարարն ինչպես են իրար հետ պայմանավորվում»,-եղել է վարչապետի պատասխանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ