20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարդիկ էլ ուրիշ ինչ պետք է ակնկալեին Գագիկ Ծառուկյանից

Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հավաքվել են «Ելք» դաշինքի ներկայացուցիչները, համակիրները եւ այլոք։ Քիչ հետո այստեղ կմեկնարկի «Ելք» դաշինքի հանրահավաքը, իսկ մինչ այդ ներկաների համար համերգ է կազմակերպվել։

Մինչ հանրահավաքի սկսվելը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գելափի վերջին հարցումներին, որոնց տվյալներով՝ «Ելքը» բավական քիչ տոկոս ձայներ կհավաքի ընտրությունների ժամանակ, ասաց, որ իր ելույթում էլ է անդրադառնալու սրան։

«Գելափը տվեց, անցավ Ահարոն Ադիբեկյանին, ու հայտնի է, թե որտեղ եւ ում կողմից են պլանավորվում այդ հարցումները»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ նախագահականն է որոշում այդ հարցումների արդյունքները։

Մեր դիտարկմանը՝ թե հարցումների արդյունքներով՝ առավել շատ ձայներ ուներ Ծառուկյան դաշինքը, նա արձագանքեց, թե դա էլ տատիկական քայլ է։ 

Արամ Սարգսյանը նաեւ հորդորեց իշխանություններին ազատ ու մաքուր ընտրություններ անցկացնել։ Իսկ հարցին, թե ընտրակաշառք է արդյոք այն, որ Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզում խոստանում է մեկի գազի հարցը լուծել, մյուսին այլ ֆինանսական հարցերում օգնել, Արամ Սարգսյանը պատասխանեց․

«Բա մարդիկ ուրիշ ինչ պետք է ակնկալեին Գագիկ Ծառուկյանից»

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ