11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Եղել են բանտեր, կռիվ, գնդակահարություններ, ճակատ, ֆռոնտ, կներեք՝ туман и мороз՝ մենք ձեր կողքն ենք եղել. Ս. Միքայելյան (տեսանյութ)

«Մենք այս իշխանությունների օրոք ականատես եղանք մի ցավալի իրավիճակի, երբ մեր հայ կանանց մազերից քարշ են տալիս Երևանի փողոցներով, և այն տղաները, ովքեր մարտնչում էին հանուն հայրենիքի, անկախության ու ազատության, կանանց, թասիբի, նամուսի՝ հայտնվեցին բանտերում»,-այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Ելք դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:

Սասուն Միքայելյանը կոչ արեց, որ կողմնորոշվեն, թե ում են ձայն տալիս՝ ներկայի՞ն, թե ապագային՝ ի դեմս այսօր ձևավորված «Ելք» դաշինքի:

«Այսօրվա հանրահավաքը համարում եմ քաղաքական կոչ՝ այս իրավիճակը հարթելու։ Զորավիգ եղեք մեզ, որովհետև մենք՝ Ելքի անդամներս, այս տարիների ընթացքում կարողացել ենք ապացուցել, որ ժողովրդից չենք հեռացել. եղել են բանտեր, կռիվ, գնդակահարություններ, ճակատ, ֆռոնտ, կներեք՝ туман и мороз՝ մենք ձեր կողքն ենք եղել էդ դաժան օրերին, ցրտին ու ձմռանը, մարտի 8-ին, և մենք այստեղ ենք՝ նորից ձեր կողքին կանգնելու: Այն 10 հոգին, որ զոհվեցին, էն 8000 տղերքը, որ գլուխները դրեցին զոհասեղանին, այս Հայաստանը չէին ուզում. ապրիլյան դեպքերին՝ քառօրյա պատերազմին այն տղաների անունները ժողովրդի սրտում պետք է բարձր մնան, ոչ թե պահի տակ հիշենք ու մոռանանք, ի փառս իշխանության»,-ասաց նա:

Առավել մանրամասն՚ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ