18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը

Նյու Յորքում նախօրեին հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ռուս դիվանագետը հեռացել է կյանքից իր աշխատանքային պարտականությունները կատարելիս։ «Վիտալի Չուրկինի հարազատներին ու մտերիմներին մեր ցավակցությունն ենք հայտնում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշենք նաեւ, որ այսօր Չուրկինը կդառնար 65 տարեկան։

Սկանդալ է հասունանում. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետեւում կանգնած է Սեյրան Օհանյանը։ եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինք է զլխավորում եւ քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են՝ չխնայել նրան եւ այդ […]

Սերժ Սարգսյանը սպառնում է` ուղղակի կպատժի. Ժամանակ

ԵԿՄ համւսգումարից հետո Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում նրանց է ուղղել բավականին թափանցիկ զգուշացում պարունակող մեսիջներ։ Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ոչ ոք չփորձի բանակում ծավալել կուսակցական քարոզչություն։ Առաջին հայացքից Սարգսյանի հայտարարությունը տրամաբանական է` նկատի ունենալով այն, որ բանակը պետք է լինի ապաքաղաքական կառույց եւ […]

Արցախն ունի նոր Սահմանադրություն

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 21-ի՝ ժամը 3.00-ի դրությամբ հրապարակել է երեկ՝ փետրվարի 20-ին, հանրապետությունում անցկացված նոր Սահմանադրության հանրաքվեի նախնական արդյունքները:   Ըստ ամենաթարմ տվյալների՝  103 հազար 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 79 հազար 428 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը:  Այս մասին տեղեկանում ենք     artsakhpress.am-ից: Կողմ քվեարկված […]

Միհրան Պողոսյանի բավականին թանկարժեք առաջարկը. Ժամանակ

Նախընտրական այս շրջանում ամենաառատաձեռնը խոստանում է լինել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Հակոբյանը։ Նա, գումարից բացի, իր ընտրողներին առաջարկում է բավական արժեքավոր սմարթֆոններ, սակայն այդ սմարթֆոններն ընտրողներինը կդառնան այն պարագայում, եթե վերջիններս քվեարկեն իր օգտին եւ այդ հեռախոսով լուսանկարեն քվեաթերթիկը։ Միայն համապատասխան քվեարկությունը ցույց տալուց հետո նրանք կստանան հեռախոսը։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

«Եթե «Ժառանգությունը» նորից հավաքեր 2007-2012 թթ. իր երբեմնի dream-team-ը, ապա 5%-ը վստահաբար կհաղթահարեր»

Անցել-գնացել է արդեն, բայց կարծում եմ, որ եթե ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ-ը նորից հավաքեր 2007-2012 թթ. իր երբեմնի dream-team-ը, առանձին մասնակցեր ընտրություններին, ապա 5%-ը վստահաբար կհաղթահարեր… ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

ՀՅԴ-ը հրապարակել է համամասնական ցուցակը

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» հրապարակել է համամասնական ցուցակը: Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ` Ռուստամյան Արմեն Եզնակի Վարդանյան Աղվան Արշավիրի Լոքյան Դավիթ Արսենի Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի Մկրտչյան Լեւոն Հովհաննեսի Մինասյան Արծվիկ Գարեգինի Բաբայան Արմեն Կարլուշի Առաքելյան Ռուզաննա Հակոբի Սեյրանյան Սպարտակ Արմենակի Մանուկյան Միքայել Վաղինակի Սարգսյան Արտակ Սամվելի Պետրոսյան Նունե Աշոտի Սահակյան Արտավազդ Բագրատի Սիմոնյան Աշոտ Ժորայի Եղիազարյան […]

Քեզ ուրագել, քեզ կացինել… «Ծառուկյանով»` ռոմանտիկա

Ծառուկյան դաշինքով առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու 12-րդ ընտրատարածքում, իմ ծննդավայրում` Վայոց Ձորում, որին միացել է նաև Սյունիքի մարզը… ընտրարշավը կազմակերպելու եմ Սևակյան ոգով. Հանդիսավոր խոսք եմ տալիս Քեզ ուրագե՜լ Ու կացինե՜լ, Տմարդությո՛ւն, Իսկ քեզանով, ճշմարտությո՛ւն, Իսկ քեզանով սի՜րտ վարակել, Անձրև ու ջուր թե բարակեն՝ Եվ իմ արյա՛մբ քեզ ոռոգել – Վերստեղծել ու նորոգել… Խոստանում եմ […]

«Զարմանալին մի քիչ այլ հարթություն է, հասկանալի որոշում է»

Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ  զարմանալի չէ, որ նախագահ Սերժ Սարգսյանը չկա ՀՀԿ-ի ցուցակում: Նրա համոզմամբ` Սերժ Սարգսյանի բացակայությունն այդ ցուցակում գոնե իր մոտ տպավորություն է  ստեղծում, որ Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ մտադիր է քաղաքականության մեջ մնալ 2017-ի ապրիլից հետո: «Ցուցակի միջոցով փորձ է արվում առաջ մղել բոլորին»,-շեշտում է քաղաքագետը: Ռուբեն Մեհրաբյանը չի բացառում, որ նման […]

Պաշտոնական Բաքվի սպառնալիքները չեն վախեցրել արտերկրից Արցախ ժամանած դիտորդներին

Այսօր  վաղ առավոտից Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։ Արցախի խորհրդարանում մեծամասնություն կազմող  «Ազատ Հայրենիք»  խմբակցության  ղեկավար Արթուր Թովմասյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց՝ արցախցիներն ակտիվորեն մասնակցում են հանրաքվեին: Առայժմ   ակնառու ընտրախախտումներ չեն եղել: «Այս պահի դրությամբ՝ ընտրություններն անցնում են ժողովրդավարության սկսբունքների համաձայն»: Ռիա նովոստիի հետ զրույցում   Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է՝ Լեռնային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված