26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հեռու մնա մեր երկրից․ հոլանդացի քաղաքական գործիչը՝ Չավուշօղլուին

Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում չեղարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ տեղի ունենալիք «Այո սահմանադրական բարեփոխումներին» խորագրով հանրահավաքը: 

Թուրքական  «Milliyet» պարբերականը, հղում անելով հոլանդական «ANP» լրատվական գործակալությանը, նշում է, որ որպես չեղարկման պատճառ Ռոտերդամի քաղաքապետ Ահմեթ Էբութալիբ նշել է այն փաստը, որսրահի սեփականատերը հրաժարվել է տարածք տրամադրելուց: 

Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի էլ` ավելի վաղ Հոլանդիայում Չավուշօղլուի կողմից քարոզարշավ իրականացնելու դեմ արտահայտվել էր Հոլանդիայի «Ազատություն» կուսակցության  ղեկավար Գեերթ Վիլդերսը: Նրա կուսակիցները Հաագայում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ընթացքում ցուցապաստառների վրա թուրքերեն և հոլանդերեն գրված է եղել «Հեռու մնա, սա մեր երկիրն է»:

Վիլդերսը լրագրողների հետ ասել էր, որ իրենք թույլ չեն տա, որպեսզի թուրք նախարարները  Հոլանդիայում Թուրքիայի ներկայիս վարչակազմի համար քարոզչություն անեն: Նա նաև ցանկություն է հայտնել, որ թուրք նախարարները մինչև ապրիլի 16-ը Հոլանդիայում հայտարարվեն «անցանկալի անձինք»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ