29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Թուրքիայի արտգործնախարարին արգելել են ելույթ ունենալ Ռոտերդամում»

 

Մարտի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Մ.Չավուշօղլուի ելույթը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում չեղարկվել է…Այդ մասին հաղորդում է Reuters-ը…Ըստ հոլանդական ԶԼՄ-ների ելույթի չեղարկման միջնորդությամբ հանդես է եկել Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը՝պատճառաբանելով,որ հանդիպման համար թուրքերին վարձակալությամբ տարածք տրամադրելու որոշումը չեղարկվել է այդ տարածքի սեփականատիրոջ կողմից…Չավուշօղլուն նախատեսել էր Ռոտերդամում ելույթ ունենալ երկքաղաքցիություն ունեցող հոլանդաբնակ թուքերի առաջ և գովազդել Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի նոր սահմանադրության օգտին,որով Թուրքիան վերածվելու է նախագահական երկրի…
Ավելի վաղ Հոլանդիայի ԱԳ նախարար Բերտ Կունդերսը հայտարարել էր,որ ցանկալի չէ Չավուշօղլուի ելույթը՝հասկացնելով իր թուրք գործընկերոջը հրաժարվել Ռոտերդամում նախատեսվելիք ելույթից…Կունդերսին ի պատասխան Չավուշօղլուն աներես և անպատկառ թուրքին բնորոշ պատասխան է տվել…”Ձեզնից ոչ ոք չի կարող արգելել մեզ,մենք որտեղ ցանկականք,այնտեղ էլ կգնանք”,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը…Մեզ համար զարմանալի չէ Չավուշօղլուի պատասխանը,քանի որ հայ ժողովուրդը շատ լավ գիտի,թե ինչպես կարող է անկոչ թուրքը սեփականանաշնորհել ուրիշի եղածը…Հոլանդացիների պարագայում Չավուշօղլուի համար Ռոտերդամը Ալթայի աուլներից մեկն է…Ինչ ցանկանա կանի…Սակայն հոլանդացիները դեռ շատ հանգիստ են այս ամենին վերաբերվում և դեռ դիվանագիտորեն են փորձում թուրքերին հասկացնել,որ հեռու նման իրենցից…
Հիշեցնեմ,որ մարտի սկզբին Գերմանիայի կառավարությունն արգելեց Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիին և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուին նույն նպատակով ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առջև…Դրան ի պատասխան Էրդողանը և Չավուշօղլուն Գերմանիայի իշխանություններին մեղադրեցին նացիզմի մեջ…
Հ.Գ.Գերմանիայի և Հոլանդիայի նկատմամբ Անկարայի վերաբերմունքը ևս մեկ անգամ ապացուցում է այդ երկրների և ընդհանրապես եվրոպացիների սխալ քաղաքկանության մասին թուրքերի հանդեպ…Ժամանակին թույլ տալով միլիոնավոր թուրքերի ներգաղթել Գերմանիա և Հոլանդիա,այդ երկների իշխանությունները չէին էլ պատկերացնում,որ Անկարան դրանցից կձևավորի իր “հինգերրորդ շարասյունները”,որոնց անհրաժեշտության դեպքում կօգտագործնի նույն այդ երկրների դեմ և թքած կունենա այդ երկրների իշխանությունների արգելքների և սահմանափակումների վրա՝ինչպես դա անում է այժմ…Համոզված եմ,որ անհրաժեշտության դեպքում Անկարան թուրք վերաբնակներին օգտագործելու է Ֆրանսիայի,Ավստրիայի,Շվեդիայի և այլ եվրոպական երկրների իշխանւթյունների դեմ,որտեղ թուրքերը ևս մեծ թիվ են կազմում ազգաբնակչության մեջ…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ