25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ես պատրաստ եմ, իսկ դուք պատրա՞ստ եք իրար հետ առաջ քայլելու» (ֆոտո)

Այսօր Ավանի մշակույթի տանը մեկնարկեց թիվ 1 ընտրատարածքի Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական քարողարշավը և առաջին հանդիպումն Ավանի բնակիչների հետ:
Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Վահրամ Մկրտչյանը:
Ելութի սկզբում Ռոբերտ Սարգսյանը նախ շնորհավորել է դահլիճում ներկա կանանց և աղջիկներին` Մարտի 8-ի առթիվ, և մաղթել նրանց երջանկություն, առողջություն և հաջողություն բոլոր նախաձեռնություններում:

«Քարոզարշավի մեկնարկը սկսում եմ Ավանից, որովհետև Ավանն իմ մեծ տունն է:  Քաջատեղյակ եք, որ նոր ընտրակարգով ընդլայնվել է թիվ 1 ընտրատարածքը՝ ներառելով նաև ՔանաքեռԶեյթուն և Նոր Նորք վարչական շրջանները: Այսպիսով մեր տունը մեծանում է»:

Ամփոփելով անցած չորս ու կես տարիների խորհրդարանական գործունեությունը, Ռոբերտ Սարգսյանն ընդգծել է, որ իր համար առաջնահերթը եղել է բնակիչների հետ անմիջական շփումը, ինչի ականատեսն ու վկան նախ և առաջ հենց ավանցիներն են: «Պատգամավոր լինելն ինձ համար երբևիցե ինքնանպատակ չի եղել: Այն եղել է ժողովրդին ծառայելու պատրաստակամություն, ինչն արել եմ մեծ պատասխանատվությամբ: Ու համոզված եղեք, որ միշտ պատրաստ եմ ծառայել մեր ժողովրդին»:Ռ Ս 6

Ընդգծելով, որ ընտրողների վստահության քվեն ևս մեկ անգամ ստանալու դեպքում շարունակելու է աշխատել նույն ոգով ու նվիրումով, Ռոբերտ Սարգսյանն առաջարկել է ավանցիներին միասին ապահովել երկրի առաջընթացը:Ռ Ս 5

 «Չորս ու կես տարի իրար հետ առաջ ենք գնացել: Ես պատրաստ եմ, իսկ դուք պատրա՞ստ եք իրար հետ առաջ քայլելու», – հարցով եզրափակեց ելույթը Ռոբերտ Սարգսյանը, ինչին ի պատասխան հնչեց ավանցիների բուռն և երկարատև ծափահարությունները:Ռ Ս 4

Հանդիպմանը ներկա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ` խոսելով Ռոբերտ Սարգսյան թեկնածուի արժանիքների մասին, առանձնակի կարևորեց մարդկային այն որակները, որի իրական կրողն է հանդիսանում թեկնածուն:

«Ռոբերտ Սարգսյանը գործի մարդ է, պարկեշտ է ու մեր քաղաքական թիմի բոլոր առավելությունների կրողն է: Այս տարիների ընթացքում ապացուցել է, որ պառլամենտում ունի ոչ միայն քաղաքական մեծամասնության, այլ պատգամավորների ճնշող մեծամասնության համակրանքը: Ռոբերտ Սարգսյանի  համոզմունքը, տեսլականն ու սկզբունքը հստակ է. Ազատ ու անկախ Հայաստան, հզոր Արցախ, ԱրցախՀայաստանՍփյուռք ամուր կապ: Հետևաբար, Ռոբերտ Սարգսյանին ընտրելով՝ ընտրում ենք հզո՛ր Հայաստան, հզո՛ր Արցախ, հզո՛ր Սփյուռք», – նշել է Էդուարդ Շարմազանովը:Ռ Ս 3

Հանդիպմանը ներկա պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Վահրամ Մկրտչյանն էլ ներկայացրել են Ռոբերտ Սարգսյանի հետ անցած շուրջ երկու տասնամյակի պատմություն ունեցող քաղաքական ճանապարհը` ընդգծելով, որ բոլոր այդ տարիների ընթացքում բազում առիթներ են ունեցել համոզվելու նրա թե’ մարդկային և թե’ թիմային պարկեշտության մեջ:Ռ Ս 2

«Մարդ, ով միշտ ժողովրդի կողքին է և հասանելի է բոլորի համար: Ռոբերտ ջան, քեզ հաղթանակ, մեզ բոլորիս հաղթանակ»,- ընդգծել է Գագիկ Մելիքյանը:Ռ Ս 1 Ռ Ս

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ