02 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն չլինելով տիկին Բախշյանի բերած հիմնավորումների հետ` ամենայն բարիք. Արմեն Մարտիրոսյան

«Համաձայն չլինելով տիկին Բախշյանի բերած հիմնավորումների հետ, այնուամենայնիվ, նկատի ունենալով նաև իր հետ անցած մեր պայքարի ճանապարհը, մաղթում եմ իրեն ամենայն բարիք»,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նշենք, որ Անահիտ Բաշխյանը որոշում է կայացրել կուսակցությունից հեռանալ և այդ որոշումն այսպես է մեկնաբանել.«Ես անհամատեղելի եմ ռուսական ուղղության հետ»:

Տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հանդիպումը

Համախմբում կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։

«Ես ուզում եմ` մի լավ պատերազմ լինի, ու մենք ջարդենք թուրքի մռութը». Կորյուն Ղումաշյան

«Ես զինվորական եմ ու իմ ուշքն ու միտքը սահմանին է: Ինձ հուզում է իմ երկրին սպառնացող արտաքին վտանգին առնչվող հարցը, զինվորն ու բանակը: Ինձ կյանքում չի հետաքրքրել քաղաքականությունը: Քաղաքականությունը իմ համար միֆ է ու վերջ»,-անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար  Սեյրան Օհանյանի քաղաքականություն վերադառնալու հայտին՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեծն Տիգրան» գնդի հիմնադիր հրամանատար, Արմավիրի «Տիգրան Մեծ» […]

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդեւը կհանդիպեն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 24-ին կհանդիպեն Մոսկվայում, նրանք կքննարկեն երկու երկրների համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում, հայտնում է РИА Новости-ն։ «Հանդիպման թեմաներն են՝ հայ-ռուսական համագործակցությունը տնտեսական, էներգետիկ, հումանիտար եւ այլ ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բանակցությունների արդյունքում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն։ Նշվում է նաեւ, որ Կարապետյանը Մոսկվա կմեկնի Մեդվեդեւի հրավերով։

Եթե իշխանությունները ցանկանան…

«Տնտեսական զարգացումը միայն այն ցուցանիշներով չէ պայմանավորված, որը կոչվում է վիճակագրություն: Այստեղ էական նշանակություն ունի նաև իշխող քաղաքական ուժի ցանկությունը: Եթե այն իրականում հակված լինի նրան, որ մեր երկրի տնտեսությունը զարգանա, դա անպայման այդպես էլ կլինի», – Henaran.am-ի հետ զրունյում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանը: Վերջինս շեշտտեց՝ մեր երկրի տնտեսությունը կարող է զարգանալ. համապատասխան […]

Սա նաև քաղաքական ցուրտ է. Հ. Բագրատյան

Ցուրտ է։ Շատ ցուրտ։ Բայց սա ոչ միայն ու ոչ այնքան բնակլիմայական ցուրտ է։ Սա նաև քաղաքական ցուրտ է։ Ուղղակի և անուղղակի իմաստով։ Ծանոթ ճարտարապետներից մեկն այսօր ցույց տվեց մեծերի մի քանի գրառում։ Մասնավորապես .Երևանում Թամանյանը նախատեսել էր լայն պողոտաներ ու, ամենակարևորը, բաց խաչմերուկներ։ Որպեսզի քամին խաղա։ Նա լավ գիտեր ձմեռային, կոնտինենտալ ցրտերի ու ամառվա […]

Այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը. Ս. Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել` ազդարարելով քննարկումների փուլի ավարտը: Հիշեցնենք, որ նախկին նախարարը ավելի վաղ հայտարարել էր քաղաքականություն մտնելու որոշման մասին: «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը […]

Ցայտնոտ. Հրապարակ

Հայաստանն զգուշորեն, վախվորած քայլերովու տագնապը սրտում գնում է դեպի պառլամենտական ընտրություններ: Մի կողմից մտա­վախությունները, որ այս ընտրակարգը, զուտ պրոցեսի առումով, շատ բարդ է լինելու եւ ընտրողների մի հսկա հատվածի համար անհաղ­թահարելի, մյուս կողմից անհանգս­տությունները, որ նոր Ընտրական օրենսգիրքն «անկտրել ձմերուկ է»` մեկ էլ տեսար խակ դուրս եկավ, հանգիստ չեն տալիս քաղաքական դաշտին: Շփոթի մեջ են […]

Ինչու է Կարեն Կարապետյանն ասում` ես չգիտեմ. Փաստ

Կարեն Կարապետյանը` հոգեբանի աչքերով -Տիկին Նալչաջյան, ձեզ մոտ ընդհանուր առմամբ ուրվագծվու՞մ է մեր վարչապետի հանրային կերպարը: ֊Որպես վարչապետի կերպար, նաև մարդ, ով իր ոճն ունի, Կարեն Կա­րապետյանը տարբեր­վում է մեր մյուս վարչապետներից: Լինում են ինտելեկտի տարբեր տե­սակներ: Նրա մոտ ար­տահայտված է պրագ­մատիկ ինտելեկտը: Նա կարողանում է առանց ավելորդաբանությունների, ցանկացած իրավիճակում դնել խնդիր, վարկածներ առաջ քաշել, […]

Մտահոգ են. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` այսօր Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ քաղաքականու­թյուն վերադառնալու մասին: Շուրջ երեք ամիս շարունակվող թնջուկը վերջապես կհասնի իր լրումին: Հայտարարությունից հետո Ծառուկյանին սատարող ԲՀԿ-ն եւ այլ աջակից գործիչներ կսկսեն աշխատել նրա գլխավորած ցուցակի վրա: Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ մինչեւ վերջ համաձայնեցված չի եղել, եւ իշխանությունն այժմ ստիպված է լինելու քաղաքական դաշտի նոր դասա­վորություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի