06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Հայաստանում ժամը 20։00-ին ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Փակվել են բոլոր 2009 տեղամասերը փակել են իրենց դռները։ Հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը: Ժամը 21-ի սահմաններում ԿԸՀ-ն կհայտնի ընտրություններին ընտրողների մասնակցության թիվը։ նշենք, որ խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։ Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էին  քաղաքական 9 ուժեր, […]

«Մարդիկ կան՝ անգրագետ են, ամեն ինչ էլ հնարավոր է» (տեսանյութ)

6/13 ընտրատեղամասի նախագահ Արամ Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ինչպես մյուս ընտրատեղամասերում, այնպես էլ իրենց մոտ ակտիվ ընտրություն է նկատվել: «Ընդհանուր նորմալ է ընթացել, ուղղակի քվեախցիկում մարդիկ շատ երկար են մնում զուտ նրա համար, որ առաջին անգամ է նման կարգը, կարգին դեռ լիարժեք չեն տիրապետում»,-նշեց նա: Արամ Պողոսյանի խոսքով՝ խախտումներ չեն արձանագրվել: «Ծառուկյան» դաշինքի […]

«Թատրոն է, ուղղակի թատրոն, ձևական» (տեսանյութ)

Երևանի Արաբկիր համայնքում գտնվող 4/39 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Լուսինե Մայիլյանի խոսքով՝ ընտրություններն ընթացել են բավական ակտիվ, խախտումներ չեն եղել: «Առավոտյան ասացին, որ տեսախիցկներն չեն ֆիքսում, մենք մոտեցրինք մի քիչ»,-ասաց նա: Վերջինս հայտնեց, որ հետաքրքիր էր այն, որ 12 հոգուց ավել տեսողական խնդիրներով անձինք եկան: Իսկ այս նույն ընտրատարածքում «Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձը նշեց, որ […]

ՔԿՀ-ներում ստիպում են

Այսօր ահազանգ է ստացվել, որ քրեակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպում են ծրարի մեջ դնել բոլոր ինը քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ: Կտրոն տրամադրելու վերաբերյալ ազատազրկված անձանց պահանջին ուշադրություն չդարձնելով՝ ստիպում են ծրարն արագ գցել քվեատուփի մեջ և լքել տարածքը: Համաձայն ահազանգողի՝ բոլոր քրեակատարողական հիմնարկներում նույն իրավիճակն է տիրում և դա մի նպատակ է հետապնդում, որ վերջում ծրարից […]

Հուշել են՝ 6-ի 6, որը հենց Հանրապետական կուսակցությունն է (տեսանյութ)

7/28 ընտրատարածքում, ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեցին Կոնգրես-ՀԺԿ եւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքների վստահված անձինք, ընտրատեղամասում ակտիվություն է նկատվել, նաեւ նրանց խոսքով, մարդիկ ուղղորդված են այստեղ գալիս։  «Ներսում ոչ մի բան չի կատարվում։ Եղել ա, լսել ենք, որ հուշել են՝ 6,6, որը հենց Հանրապետական կուսակցությունն է»։ Վստահված անձինք ասացին նաեւ, որ շատ են նկատվել դեպքեր, որ մարդկանց ուղեկցում […]

ՕՐՕ-ն ասուլիս էր հրավիրել /տեսանյութ/

Քիչ առաջ ՕՐՕ դաշինքի տեղեկատվական կենտրոնը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ընթացքում կենտրոնի համակարգող Հովսեփ Խուրշուդյանն ընդգծեց, որ իշխանությունները շարունակում են ընտրախախտումներ անել եւ դա նորություն չէ: «Այն ժամանակ էլ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթում էր ընտրություններում, իշխանությունները անցան տոտալ եւ խայտառակ խախտումների. տրցակներով ընդդիմադիր թեկնածուի քվեաթերթիկները դնում էին իշխանության նրկայացուցչի քվեաթերթիկների վրա»: Խուրշուդյանն ընդգծեց` խախտումների […]

Զավեշտ. «Բարգավաճի դիտորդը» ծլկեց

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում տեղակայված թիվ 15/38 տեղամասում Henaran.am-ի թղթակիցը զավեշտալի իրավիճակ է արձանագրել: Տղամարդու բեյջի վրա, որը ԿԸՀ կնիքով է կնքված, ձեռագրով գրված է տեղական դիտորդ «Բարգավաճ»: Երբ մեր թղթակիցը ճշտող հարց է ուղղել, թե ինչպես կարող է կուսակցությունը դիտորդ ունենալ, տղամարդը պատասխանել է` «Դե Ծառուկյանի մոտից, էլի»: Րոպեներ անց, երբ լրագրողը փորձել է տեսագրել «Բարգավաճի տեղական […]

Ընտրատեղամասի դիմաց հավաքված մի խումբ երիտասարդները փախուստի դիմեցին (տեսանյութ)

Երեւանի թիվ 6/13 ընտրատեղամասը գտնվում է մանկապարտեզի տարածքում։ Եւ հենց դռան մոտ քվեարկության սենյակի մոտ մի խումբ երիտասարդներ էին հավաքված։ Երբ Henaran.am-ի թղթակիցը մոտեցավ նրանց ու հարցրեց, թե ովքեր են՝ արդյոք վստահված անձինք են կամ դիտորդներ, նրանք ուղղակի թողեցին ու հեռացան։ Մեր մյուս հարցերը, թե ինչու են այստեղ, նրանք անպատասխան թողեցին եւ պարզապես շտապ լքեցին […]

Սպառնացել է վստահված անձին /տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 9/31 ընտրատեղամասում արձանագրվել է միջադեպ. ՀՀԿ-ի վստահված անձը սպառնացել է «ԵԼՔ»-ի վստահված անձին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Գոհար Կարապետյանը` ընդգծլով, թե ՀՀԿ-ական վստահված անձը ոչ միայն սպառնացել է «ԵԼՔ»-ի վստահված անձին, այլեւ դրսում կուտակումներ է ստեղծել` փորձելով ուղղորդել քաղաքացիներին ընտրություն կատարելու հարցում: Ընդգծենք, որ հանձնաժողովի […]

Ընտրության մասնակցությունը. թարմ տվյալներ

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների մասնակցության նախնական տվյալները ժամը 17:00-ի դրությամբ : Ըստ այդմ` նշված ժամի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներ 50,3 տոկոսը: Ծանոթացեք մանրամասն տվյալներին ստորեւ: Հիշեցնենք, Հայաստանն այսօր ընտրում է Ազգային ժողով: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի