15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լարվածություն ղարաբաղաադրբեջանական սահմանին. ՊԲ-ից տեղեկացնում են

Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում […]

Մոսկվան ողջունում է Բաքվին

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Այս մասին նախօրեին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հարցին, թե Մոսկվան ցանկանու՞մ է Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, թե՞ ոչ։ «Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը եվրասիական ինտեգրմանը մենք կարող ենք միայն ողջունել։ Եվրասիական տնտեսական միությունը երկու տարի է՝ գործում է, եւ դրա անդամ պետությունների […]

Ինչու է Հայաստանը հրաժարվում այս պլանից. 168 Ժամ

«Տպավորություն է, որ Հայաստանը ռուսական առաջարկի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի, որի պատճառով էլ շեշտը դնում է վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցի վրա, ինչից հրաժարվում է Ադրբեջանը, Ադրբեջանը ցանկանում է միանգամից անցում կատարել բանակցությունների համաձայնագրին, ինչին կարծես թե դեմ չէ, որում համոզվեցինք, երբ Ալիեւը խոսեց Ղարաբաղի ինքնավարության եւ ճնշումների մասին»,- այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե […]

Հնարավոր է առանց վիզայի մեկնենք Եվրոպա. Առավոտ

Երկու-երեք տարի հետո հնարավոր է առանց վիզայի մեկնենք Եվրոպա: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի տեղեկացմամբ եթե չլինի ֆորսմաժորային իրավիճակ, հնարավոր է` աշնանն այդ ուղղությամբ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ պայմանավորվախություն ձեռք բերվի: «ԵՄ-ի հետ աշնանը պատրաստվող պայմանագիրը որակապես չի տարբերվում նրանից, ինչ ունեն Ուկրաինան եւ Վրաստանը: Մոտակա երկու-երեք տարվա մեջ հնարավոր է` մենք էլ ունենանք ազատ վիզային ռեժիմ Եվրամիության […]

Ուշագրավ մանրամասներ. «ԵԼՔ»-ի վրա զինված հարձակվողը «Մանախն» է

Մարտի 31-ին Հարավ-Արևմտյան թաղամասում խորհրդարանական ընտրություններին մասնակից դաշինքներից մեկի կողմնակիցների նկատմամբ զինված հարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է. նա «Հոկտեմբերի 27ե-ի գործով նախկին դատապարտյալ Արթուր Այվազյան է՝ «Մանախ» մականունով։ Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նրա լուսանկարը։ «Մանախը» նկատենք, մեկ տարի առաջ ազատ արձակվել 15 տարվա պատժի կրումից հետո։ Նա նախկինում մեղադրվում […]

Եւս երկո՞ւսը. Հայկական Ժամանակ

Իրավապահ մարմինները քննարկում են Սամվել Բաբայանի հետ միասին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային զինատեսակի ապօրինի ներկրման առիթով հարուցված քրեական գործում ներգրավել ՕՐՕ դաշինքի այլ գործիչների եւս: Խոսքը «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, Ապարան ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի եւ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի մասին է, երկուսն էլ դաշինքի անդամ են, Պետրոսյանը նաեւ ընդգրկված է դաշինքի նախընտրական ցուցակում: Փորձեցինք նրանցից […]

Լռիր

Ազգային ժողովի հավերժ թվացող քարոզչությունն ավարտվեց: Այսօր լռության օր է հայտարարված, որը սկսվել է երեկ՝ կեսգիշերին, խորհրդարանական ընտրությունից առաջ, օրենքով սահմանված կարգով։ Այսօր արգելվում է ընտրության թեմայով ցանկացած քարոզչություն, ինչպես նաև հանրային հարցումներ։ «Լռության օրը» հնրավորություն է տրվում ընտրողներին գիտակցաբար, առանց որևէ ճնշման, կողմնորոշվել, նախընտրած թեկնածուին ընտրելու համար։ Թեև «լռության օր»-ը մեկ օր է համարվում, […]

«Արփինե՛ քույրիկ, ինչքա՞ն կարելի է»

Այսօր «Նախընտրական գործընթացների վերաբերյալ հայաստանյան և միջազգային քաղաքացիական հասարակական և դիտորդական կազմակերպությունների գնահատականը» թեմայով քննարկման ընթացքում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշեց՝ իշխանությունները  երբեք չեն ուզեցել նստել նույն սեղանի շուջ ու ընտրություններից առաջ առողջ բանավեճ ունենալ ընդդիմության ներկայացուցիչների հետ: «Երեկ Արփինե քույրիկն ասում էր՝ մենք բեկում ենք սկսել, թողե՛ք այդ բեկումը շարունակենք… Ուզում ես […]

Տավուշի մարզի ռեյտինգային թեկնածուները

Արդեն ներկայացրել ենք, թե խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցություններն ու դաշինքներն ում են առաջադրել իրենց տարածքային ցուցակներով թիվ 1, 2, 3, 4, 5, և 6, 7,  8, 9 , 10, 11, 12 ընտրատարածքներում: Թիվ 12 ընտրատարածքն ընդգրկում է Տավուշի մարզը: Հայաստանի հանրապետական կուսակցությունն այստեղ առաջադրել է այս թեկնածուները`  Հասմիկ Ամիրյան Գրիգոր Ավալյան Սեյրան Խառատյան Նելլի Խուդավերդյան Հակոբ Հակոբյան Կարեն Նազարյան Վարդան Պետրոսյան «Ծառուկյան» […]

Ընտրությունների օրը ՊՆ թեժ գիծ կգործի

ՀՀ ԱԺ 2017թ. ընտրությունների քվեարկության օրը` ապրիլի 2-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»: Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի