26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանը պարգեւներ է հանձնել Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամներին

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի հիմնադրման 20-ամյա հոբելյանի առիթով ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ մայիսի 10-ին ՀՀ ԱԺ պատվոգրերով եւ շնորհակալագրերով պարգեւատրվել են ասոցացիայի մի շարք անդամներ եւ հասարակական-քաղաքական գործունեությամբ աչքի ընկած կին գործիչներ: Պարգեւները հանձնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ով բարձր է գնահատել Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի 20-ամյա գործունեությունը եւ առանձնահատուկ կարեւորել կազմակերպության դերը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում կանանց մասնակցությունն ընդլայնելու, որոշումների կայացման հարցում նրանց դերը բարձրացնելու, կանանց միավորելու եւ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող կին լիդերների նոր սերնդի պատրաստման հարցում:

Շնորհավորելով ասոցիացիայի անդամներին՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ ասոցիացիայի աշխատանքները նոր սերնդի լիդերների պատրաստման ուղղությամբ նախադրյալներ են ստեղծել օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններում կանանց առաջադրելու համար:

Անդրադառնալով կազմակերպության անցած ուղուն՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ այն որպես հասարակական կազմակերպություն՝ կայացման դժվարին ճանապարհ է անցել՝ զարգացման յուրաքանչյուր փուլում սահմանելով իր գործունեության առաջնահերթությունները եւ մտավորական կանանց ներգրավելով երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ միաժամանակ սերտորեն համագործակցելով ՀՀԿ կանանց խորհրդի հետ: Ասոցիացիան այսօր ունի մոտ երեսուն մասնաճյուղ, կանանց լիդերության դպրոց, գենդերային հետազոտությունների կենտրոն, ժողովրդավարության եւ խաղաղության կենտրոն, որոնցում ներգրավված են եւ ստեղծագործ աշխատանք են կատարում բազմաթիվ կանայք:

Ասոցացիայի անդամներն իրենց հերթին փաստել են, որ 20 տարվա քրտնաջան եւ ստեղծագործական աշխատանքն ուղղված է եղել կանանց առաջնորդությանն ու ակտիվությանը, որպեսզի կանայք տղամարդկանց հավասար ներկայացված լինեն պետական տարբեր կառույցներում եւ տղամարդկանց հետ հավասար պատասխանատու լինեն հասարակական եւ տնտեսական ոլորտներում ժողովրդի հաջողությունների, իրենց քաղաքացիների համար:

ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի է արժանացել Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի հիմնադիր եւ գործող նախագահ Ջեմմա Հասրաթյանը, ՀՀ ԱԺ պատվոգրերի՝ Կանանց լիդերության բարձրագույն դպրոցի Լոռու մարզի համադասող Արմենուհի Կյուրեղյանը, «Կանանց համախմբումը ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի ղեկավար Գայանե Արմաղանովան, ասոցացիայի վարչության անդամներ Անահիտ Խաչատրյանը, Գայանե Մերոյանը եւ Անահիտ Աղոյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ