26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ելք»-ը քննությունը լիարժեք չհանձնած` ձախողեց այս երկրորդ փուլը. Փոստանջյան

Նախընտրական քարոզարշավի ընթացքին հետևելով՝ Զարուհի Փոստանջյանը նկատել է՝ իշխող կուսակցությունը օգտագործել է վարչական ռեսուրսը: Այս մասին այսօր Փոստանձյանը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Ավելին,   Զարուհի Փոստանջյանն ասաց ՝  տեղեկություններ  ունի այն մասին, որ ուսուցչանոցներում ժողովներ են լինում,   ջանք չեն խնայում, որ ընբտրակաշառքի միջոցով իշխող կուսակցությունը հաղթի:

Փոստանջյանն անդրադարձավ նաև  «Ելք» դաշինքի կողմից մշակված ծրագրին՝ 15 հազարական դրամների մասին հայտարարությանը:
 
Փոստանջյանը շեշտեց՝ «Ելք»-ն էլ փորձում է ընտրազանգվածն իր կողմը գրավել: «Ապրիլի 2-ի ընտրությունները արդար, հավասար, թափանցիկ չեն եղել: Մարդիկ կաշառված`ստիպված գնացել եւ ընտրել են իշխանությանը: Իսկ «Ելք»-ը վերցրեց մանդատները`լեգիտիմացնելով այս ընտրությունները: Նրանք չդիտարկեցին տեղամասից դուրս ընտրական գործընթացները: «Ելք»-ը քննությունը լիարժեք չհանձնած`ձախողեց այս երկրորդ փուլը», – նշեց Փոստանջյանը:
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ