15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն Կարապետյանը բացառում է ընտրակեղծիքները /ֆոտո/տեսանյութ/

Երեւանի 4/53 տեղամասում քիչ առաջ քվեարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով եկել էր տիկնոջ հետ, ում, ի դեպ, վարչապետը հուշում էր քվեախցիկի հետեւում` ինչպես պետք է քվեարկել:  Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը, մանավանդ, որ այն ուղեկցվեց դանակահարություններով եւ այլ աղմկոտ միջադեպերով, վարչապետը պատասխանեց․ «Քարոզարշավի ընթացքը գնահատում […]

Բավական բարդ պրոցես է. Արթուր Բաղդասարյանը կատարեց իր ընտրությունը

9/49 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքն է կատարել ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ընտրատեղամաս էր եկել տիկնոջ եւ դստեր հետ: «Բավականին էլ բարդ պրոցես է», -ընտրելու պահին նետեց Բաղդասարյանը: Լրագրողների հետ զրույցում վերջինս նկատեց, որ այո, չնայած «քվեարկության պրոցեսը բարդ է, բայց հուսանք այն իր բարի պտուղները կտա»: Բաղդասարյանն ասաց, որ քվեարկել է Հայաստանի […]

Մատնահետքի հարցը շարունակում է խնդիր մնալ

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում պարբերաբար տվյալներ է ներկայացնում Նոր Նորքի 2/37 ընտրատեղամասից։ «2/37 ընտրատեղամաս, Նոր Նորք 09:55 – Թեթև դադարից (գալիս էին անհատներ) հետո միանգամից 30-ից ավել մարդ մտավ տեղամաս: Բոլորը միասին: 2/37 ընտրատեղամաս, Նոր Նորք 09:23 – Խնդիր սարքի հետ, գրանցման ընթացքում ռեստարտ եղավ, սակայն հնարավոր եղավ վերականգնել: Մատնահետքի պահը շարունակում է խնդիր […]

«Իմս թերի բարձրագույն է վայթե չկռնանամ». Գյումրիում հերթեր են /ֆոտո/

Գյումրիում ժամը 8-ից բացվել են ընտրատեղամասերը, բայց դեռ չբացված որոշ տեղամասերում արդեն ընտրողների հերթ էր գոյացել։ Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ թիվ 31/13 ընտրատեղամասում թաղային հեղինակություն իրենց համարող որոշ մարդիկ  սկսեցին աղմկել ընտրատեղամասում։  Նրանցից մեկն էլ հայտարարեց, որ ինքը  առաջին ընտրողն է ու քվեախցիկի աղբարկղի հատվածում կան արդեն քվեաթերթիկներ։ Հանձնաժողովի նախագահն բավական երկար ժամանակ բացատրում էր […]

Ելք-ն ընտրախախտումներ է արձանագրել

Ժամը 08։00-09։30 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները։ Արձանագրվել են մասսայական դեպքեր, որ կտրոնի համարը չի համապատասխանել մատյանում նշված համարին։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից և Երևանից (մասնավորապես՝ ընտրատեղամաս 8/12, թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա համայնք)։ Արձանագրվել են քվեախցիկում գտնվող աղբարկղի դատարկման մասսայական դեպքեր։ Քաղաքացիները չօգտագործված քվեաթերթիկները դուրս են հանում։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից, […]

Սա օրենքի կոպիտ խախտում է. Կարգին Հայկո /ֆոտո, տեսանյութ/

Ինչպես արդեն նշել ենք, Երեւանի խուլ համրերի մշակույթի պալատում տեղակայված թիվ 9/47 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն է իրականացնում դերասան Հայկ Մարությանը:  Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, Հայկ Մարությանը ընտրատեղամասում եւս մի խախտում արձանագրեց: Քվեարկության համար նախատեսված սենյակում տեղադրված է տեսախցիկ, որի միջոցով քաղաքացիները պետք է կարողանան օն-լայն դիտել քվեարկության ընթացքը՝ ԿԸՀ-ի պաշտոնական կայքի միջոցով։ Սակայն այդ […]

Վիգեն Սարգսյանը ընտրատեղամաս ժամանեց տիկնոջ եւ դուստրերի հետ /ֆոտոշարք, տեսանյութ/

Րոպեներ առաջ թիվ 9/47 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ընտրատեղամաս ժամանեց տիկնոջ եւ դուստրերի հետ: Նախարարը քվեախցիկ մտավ դստեր հետ:  Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ նոր ԸՕ-ն հնարավորություն է տալիս անցկացնել հնարավորինս ժողովրդավարական եւ լիբերալ ընտրություններ, միաժամանակ հիշեցրեց, որ հենց այս ընտրությունների միջոցով է որոշվելու Հայաստանի համար կարեւոր […]

Ընտրողներից շատերի համար քվեարկելու կարգը անհայտ է․ քվեարկությունը՝ Գյումրիում

Գյումրիում ժամը 8-ից բացվել են ընտրատեղամասերը; բայց դեռ չբացված որոշ տեղամասերում արդեն ընտրողների հերթ էր գոյացել։ Թիվ 31/13 ընտրատեղամասում թաղային հեղինակություն իրենց համարող որոշ մարդիկ  սկսեցին աղմկել ընտրատեղամասում։  Նրանցից մեկն էլ հայտարարեց որ ինքը  առաջին ընտրողն է ու քվեախցիկի աղբարկղի հատվածում կան արդեն քվեաթերթիկներ։ Հանձնաժողովի նախագահն բավական երկար ժամանակ բացատրում էր գործող կարգը, ինչից հետո […]

«Սա նման է այն բանին, որ մեկը խաղալիք ատրճանակով մտնի բանկ, ասեն` խաղալիք է». «Կարգին Հայկոն» ահազանգում է /ֆոտոշարք, տեսանյութ/

Henaran.am-ի թղթակիցն այս պահին աշխատում է Երեւանի խուլ համրերի մշակույթի պալատում տեղակայված թիվ 9/47 ընտրատեղամասում, որտեղ  դիտորդական առաքելություն է իրականացնում դերասան Հայկ Մարությանը: Նա նկատել է, որ այստեղ ընտրախախտում կա, մասնավորեցնելով, թե տեսախցիկը տեղադրված է այնպիսի վայրում, որ ընտրողը կարող է նկարահանվել. «Եթե անգամ չնկարահանվի էլ, տպավորություն է ստեղծվում, եւ դա հոգեբանական ճնշում է ընտրողի […]

Ամեն 7-րդ ընտրողին կխնդրեն նույն քվեարկությունն անանուն կատարել նաև «Էքզիթ փոլ»-ի քվեատուփում /տեսանյութ/

Այսօր Հայաստանում ընթացող Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամեն 7-րդ ընտրողին կխնդրեն նույն քվեարկությունն անանուն կատարել նաև «Էքզիթ փոլ»-ի քվեատուփում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից առաջ, նախնական, բայց իրականին շատ մոտ արդյունքները, ընտրատեղամասերի փակումից ընդամենը մի քանի րոպե հետո կհրապարակվեն: Մանրամասները՝ Արմենիա TV-ի տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի