20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սա պարտություն է բոլորի համար /տեսանյութ/

 «ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակը փակվելու է. արդյունքում բոլորը պարտվողի դերում հայտնվեցին, նախ՝ ԵԱՀԿ-ն, որ չհարողացավ իր շահերը պաշտպանել: ԵԱՀԿ –ՀՀ համագործակցությունը միշտ ներկայանում էր որպես օրինակելի համագործակցություն՝ միտված ժողովրդավարության, մարդու իրավունքների զարգացմանը: Տվյալ պարագայում ԵԱՀԿ-ն ինքն էր շահագրգռված եղել ներկայացուցիչություն  ունենալ ՀՀ-ում: ԵԱՀԿ-ն զոհ գնաց մեկ անդամի գործունեությանը, որի հատկանիշները համապատասխան չէին իր աշխատանքին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարվը՝ անդրադառնլով այն փաստին, որ առաջիկայում ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը փակվելու է:

Քաղաքագետը շեշտեց՝  ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի փակման արդյունքում պարտվողի դերում, բնականաբար,  ՀՀ-ն է, ինչպես նաև Ադրբեջանը, որի պահվածքը ևս մեկ անգամ ապացուցեց՝ այդ երկիրն ի վիճակի չէ խաղալ այդ միջազգային կազմակերպության կանոներով:

Քաղաքագետը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ԵԱՀԿ  հայաստանյան գրասենյակը ՀՀ տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների հարցում դրական դերակատարում ուներ: Ոչ մի կողմ չի կարող  ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի փակումը հաղթանակ համարել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ