29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ուղիղ եթերում հնչեցին բռնության կոչեր»

2016-ի հուլիսին տեղի ունեցած ՊՊԾ գնդի  գրվման ընթացքում  զինված խմբի կողմից ասուլիս հրավիրելը խնդրահարույց երևույթ էր: Այսօր լրագրողների հետ զրույցում  նշեց  ՄԻՊ Արման Թաթոյանը: Վերջինս շեշտեց՝ ասուլիսի կազմակերպումը ողջունելի չէր, բայց. միևնույն ժամանակ,  ողջունելի  էր այն լրատվամիջոցների աշխատանքը, ովքեր հրաժարվեցին ուղիղ եթերում դա լուսաբանել:  Աման Թաթոյանը շեշտեց՝ ուղիղ եթերով այդ իրադրձությունները լուսաբանելը, բնկանաբար, ողջունելի չէր: […]

Վիգեն Սարգսյանը ցանկանում է շարունակել պաշտոնավարել

«Ես ցանկանում եմ շարունակել իմ ծառայությունը հայրենիքին պաշտպանության նախարարի պաշտոնում, ինչի մասին բազմաթիվ անգամներ ասել եմ, և հույս ունեմ, որ կունենամ այդ հնարավորությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա հավելեց, որ ինքն ամենաերջանիկ մարդկանցից մեկը կլինի, եթե հնարավորություն ստանա շարունակել աշխատանքը պաշտպանության նախարարի պաշտոնում:  

«Գմփոց» կլինի. Իրատես

Քաղաքական գործչի, պետական այրի անմիջական բառապաշարը գրավում է հանրությանը։ Սակայն միշտ չէ, որ այն հօգուտ այդ գործչի է աշխատում։ Վարչապետ Կարեն Կարապետյանը մշտապես աչքի է ընկնում ժողովրդական բանահյուսության, բառուբանի օգտագործմամբ։ Այս փաստը շատ ցցուն արձանագրվեց քարոզարշավի ընթացքում։ «Հինգ տարվա ծրագրի մասին երեք ամիս ա զռռում եմ», «Ես ինչի՞ եմ էս հինգ տարվա ծրագիրը դոմփում, դոմփում, […]

Ահաբեկչություն Փարիզում․ ահաբեկիչը ոստիկաններին է թիրախավորել /տեսանյութ/

Նախօրեին Փարիզում՝ Հաղթական կամարի մոտ, ահաբեկչական ակտ է տեղի ունեցել։ Ելիսեյան դաշտերում կրակել են մի խումբ ոստիկանների վրա, ինչի արդյունքում մեկը զոհվել է, եւս երկուսը՝ վիրավորվել։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։  Ահաբեկիչները դա անվանել են «ահաբեկչություն Փարիզի սրտում»։  Նշվում է, որ թեթեւ վնասվածք է ստացել նաեւ մի զբոսաշրջուհի։ Ահաբեկիչը, ով […]

Ես Սեյրան Օհանյանի կողքին չեմ կանգնի. Ամարասի Արթուրը շոկի մեջ է. Հրապարակ

Գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, որը խորհրդարանական ընտրու­թյուններին աջակցում էր ՕՐՕ դաշինքին, հիասթափվել է քա­ղաքականությունից։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Հայա­ստանում անհնար է քաղաքականությամբ զբաղվել, ժողո­վուրդն էլ պատրաստ չէ։ – ՕՐՕ-ի ձախողումը կա­պում եք ժողովրդի պատրաստ չլինելու հե՞տ։ – Անշուշտ։ Հիմա ես շոկի մեջ եմ, չեմ կարող ոչինչ խո­սել։ – Հավատացա՞ծ էիք, որ ՕՐՕ-ն […]

«Կարգին մարդ`կարգին մարդու տղա». Արա Ասոյան /տեսանյութ/

Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը հարգանքով է վերաբերվում Երևանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած երեք քաղաքական ուժերին էլ, սակայն իր ձայնը կտա այն ուժին, ում վստահում է: «Ես ծնվել եմ Էրեվանում`Աբովյան փողոցի վրա:Ամբողջ կյանքս անցկացրել եմ «սկվազնյաչոկ» կոչվող հայտնի շենքում`կինո «Նաիրի»-ի կողքը:Ես սիրում եմ Էրեվանը շատ-շատ ու հասկացա, որ իմ […]

«Ողնաշարը կջարդի». Ժողովուրդ

Թերթի հետ զրույցում թիվ 2 ընտրատարածքում առաջադրված նախկին պատգամավորի թեկնածու, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, անդրադառնալով իր եւ վարչապետի միջեւ լարված խոսակցություններին, փառք տվեց Աստծուն, որ իր եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները աշխատանքային են:     -Պարո՛ն Սահակյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ կառավարության նիստում Ձեր եւ ՀՀ վարչապետ Կարեն […]

«Այս ընտրապայքարին հիմնականում «Ելք»-ն ու ՀՀԿ-ն են մասնակցում»

 ««Ելք» դաշինքի դիրքորոշումը՝ ընտրությունների հետ կապված, հավանաբար, շատերին է ծանոթ, և այն չի փոխվել: Ես կարող եմ ասել՝ ամեն բան մեզանից է կախված՝ սկսած քարոզարշավից, վերջացրած ընտրությունների ընթացքում վերահսկողություն իրականացնելուց: Մենք պետք է ջանանք անել այնպես, որ ընտրախախտումներ չլինեն», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Էդուարդ Աղաջանյանը: […]

Նորություն

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ բողոքը, և վերջինս կմնա կալանքի տակ։ Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը։ Հիշեցնենք՝ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին երեք անձ, որոնցից հայտնի են միայն երկուսը՝ Սամվել Բաբայանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի