29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանում նախագահի փոփոխությունը չի անդրադառնա հայ–իրանական հարաբերությունների վրա

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին երկրի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների թվում է, իսկ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դիմումը չի ընդունվել։ Ինչպես հայտնել են ՆԳ նախարարությունում, Իրանի նախագահի պաշտոնի վերջնական թեկնածուները վեցն են՝ Հասան Ռոհանին, Մոստաֆա Ակա-Միրսալամը, Իշհաք Ջահանգիրին, Մոհամադ Բաքեր Քալիբաֆը, Սայեդ Իբրահիմ Ռաիսին և Մոստաֆա Հաշեմի-Թաբան: Իրանում նախագահական ընտրությունները դեռևս չսկսված՝ հետաքրքիր զարգացումներ են […]

« Այս անգամ մենք հաղթանակ ենք տոնելու. իշխանափոխություն է լինելու»

«Ելքի» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր իր ելույթով սկսեց Հյուսիային պողոտայում հրավիրված հանրահավքը, որը դաշինքի առաջին միջոցառումն է խորհրդարանական ընտրություններից հետո: Է. Մարուքյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց օգտին են քվեարկել: Նա նշեց, որ իրենց խմբակցությունն այնպես է աշխատելու, որ նույնիսկ նրանք, ովքեր չեն քվեարկել իրենց համար, զգալու են, որ այս խմբակցությունը նաև իրենց […]

«Ելքի» անդամները երգում են ու պարում Հյուսիսային պողոտայում (ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ Հյուսիսային պողոտայում մեկնարկեց «Ելք» դաշինքի համերգ-հանրահավաքը: Հնչում է ռոք երաժշտություն «Նեմրա» խմբի կատարմամբ: Համերգի հանդիսատեսը հիմնականում երիտասարդությունն է, ովքեր երգում և պարում են «Ելքի» ներկայացուցիչների հետ:   

ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններով կդառնա ընդդիմություն. «Ելքի» քայլերը մեկնարկեց (ֆոտո)

Այս պահին «Ելք» դաշինքը Սունդուկյան-Աբովյան խաչմերուկում է գտնվում: Դաշինքի ներկայացուցինե8ը քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլերթ են իրականացնում` վանկարկելով «ելք կա»: Նման կերպ նրանք մեկնարկը տվեցին Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշեց` երևանցիները մայիսի 14-ին հնարավորություն կունենան փոխել Երևանի ապագան: Դավիթ Խաժակյանն էլ ասաց, թե ընտրելով «Ելքին»` քաղաքապետի պաշտոնում կտեսնեն Նիկոլ […]

Ոչ, նա մեզ չի ֆինանսավորում, իմ լավ ընկերն է. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջին քայլը քաղաքապետարանում մեծամասնություն ունենալու դեպքում լինելու է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց կուսակցության նախագահ ու քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ քայլերը պետք է դիտարկել շարունակական ու մեկ շղթայի մեջ: Ինչ վերաբերում է լուրերին, թե նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր […]

Հո Մոսկվան մի օրում չի կառուցվել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը տվեց Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պուրակից։  Պուրակը բազմամարդ էր, երեւանցիները գործող քաղաքապետին ողջունում էին դրոշակներով ու ծափերով։ Իր ելույթում Տարոն Մարգարյանը նշեց, որ ինքը չի եկել խոստումներ տալու, այլ եկել է խոսելու արված գործի մասին եւ իր թիմի հետ միասին ներկայացնում է Հանունի Երեւանի ծրագիրը։  Տարոն […]

«Բարի´ երթ, Զառա ջան». հանեց բարձրակրունկներն ու հեծանիվ քշեց (ֆոտո, տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր Ազատությա հրապարակում Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակ ծրագիրն ու ցուցակում ընդգրկված անձանց ներկայացնելուց հետե հեծանվաերթով:  Նշենք նաև, որ նախ կուսակցության առաջնորդ, 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բարձրակրունկներով էր, իսկ արդեն ասուլիսից հետո, երբ պիտի հեծանիվ վարեր, փոխեց դրանք: Կուսակիցներն էլ հեծանվաերթի մեկնարկին գոչեցին. «Բարի´ երթ, Զառա ջան»: Դիտեք […]

Արևի քաղաքին մարդկային ջերմություն. «Երկիր Ծիրանիի» կարգախոսը (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցությունը տվեց քարոզարշավի պաշտոնական մեկնարկը: Վայրը Ազատության հրապարակն էր, նախ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողներին ու ներկաներին ներկայացրեց իրենց ծրագիրը, ապա ցուցակում ընդգրկված անդամներին: Կուսակցության կարգախոսն է «Արևի քաղաքին մարդկային ջերմություն»: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Երևանը պետք է դառնա համահայկական մայրաքաղաք: Ծրագրում անդրադարձ կա քաղաքի բոլոր խնդիրներին […]

Էրդողանը մայիսին կհանդիպի Պուտինի և Թրամփի հետ

Թուրքիայում սահմադրական հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին երկու կարևոր հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ: Ինչպես փոխանցում է «Bursadabugun» լրատվական կայքը, մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ  մայիսի 16-17-ը ընկած ժամանակահատվածում` ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Խոսելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մասին Էրդողանը ասել է. «Կարծում եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի