05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանի ակնարկը /տեսանյութ/

«Սևանը պետք է կապիտալիզացնել», –   ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Բոլորս Սևանը սիրում ենք, բայց լճի մակարդակի փոփոխությանն ուղղված քայլերը պետք է կարողանանք հիմնավորել։ Պետք է կապիտալիզացնենք և հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Դրա համար պետք է թուղթ ու գրիչով հիմնավորենք մեր գործողությունները»,-նշել է նա։

Սևանա լիճը և հարակից տարածքներն ունեն ոչ միայն բնապահպանական և սոցիալական առանցքային նշանակություն, այլ նաև լուրջ տնտեսական ներուժ՝ հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այս մասին նշել է կառավարության նիստին, հավելելով, թե այդ տարածքները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում՝ հաշվի առնելով գործող օրենսդրությամբ Սևանա լճին և հարակից տարածքներին տրված հատուկ կարգավիճակը ու կայուն զարգացման անհրաժեշտությունը:

Այդ նպատակով վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և բոլոր շահագրգիռ գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց երկամսյա ժամկետում քննարկել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2020 թթ. զարգացման ռազմավարությունների նախագիծը՝ շեշտադրելով տնտեսական բաղադրիչի բնապահպանական բացառիկ դերն ու նշանակությունը:

 

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ